Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Անդրադառնալով ՀՀԿ մեծամասնությանը՝ սիրելի ՀՀԿ-ականներ, ոչ միայն քննադատվել են, առաջարկվել են պրոֆեսիոնալ լուծումներ: Այդ լուծումները բացարձակապես տարբերվում են նրանից, ինչ մեզ մատուցվում է: Ընդդիմությունը միշտ էլ կարողացել է առաջարկել ավելի արդիական լուծումներ՝ հանրապետության առջեւ ծառացած լուծումներին:
Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ պարտրաստ են քննարկել ցանկացած լուծում:
76 կողմ, 41 դեմ քվեարկության արդյունքներով կառավարության ծրագիրն ընդունվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ