Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:
Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:
Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչեւ ս.թ. հունիսի 25-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:
«ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը» կարող եք ներբեռնել այցելելով հետևյալ հղումը https://www.ffa.am/uploaded/kanonproject%202013-2014.pdf
Կարդացեք նաև
ՀՖՖ