Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի

Մայիս 23,2013 12:24

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանն ասաց, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի, անկախ այն բանից, թե ութ թեկնածուներից ով կդառնա Իրանի նախագահ:

«Իրանում ամեն անգամ հատկապես բարեփոխիչները, երբ իրենց թեկնածուները չեն հաղթում, բոյկոտի կոչ են անում: Եթե ժողովրդի մի մասը հիասթափություն է ցուցաբերում, հոգեւոր առաջնորդի կոչով լուրջ զանգված գնում է ընտրությունների»,- ասաց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Իրանի նախագահական ընտրություններում միջազգային դիտորդների առկայությանը՝ ասաց,  որ նրանք միջազգային  դիտորդներին այլ կերպ են ընկալում. «Նրանք իրենց գերտերության կարգավիճակում են համարում ու թույլ չեն տալիս՝ երրորդ կամ չորրորդ պետության ներկայացուցիչները հետեւեն իրենց ընտրություններին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031