Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանի նախագահի բոլոր թեկնածուները գիտությունների դոկտորի կոչում ունեն (Տեսանյութ)

Մայիս 23,2013 12:14

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ

 Այսօր  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Հայացք» ակումբում խոսելով Իրանի նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ 2013  թվի հունիսի 14-ին կլինի Իրանի նախագահի ընտրություն. «Կա ութ թեկնածու, իսկ հայտ ներկայացրել էին շուրջ 700 հոգի»:

Մեկնաբանելով թեկնածուներին, նշեց, որ կա միասնական հանդես եկող եռյակ, տրամաբանությունն այն է, որ ով լինի նախագահ, մյուս երկուսը  լինեն խորհրդականներ:

Իսկանդարյանը հավելեց, որ թեկնածուների նախնական ցանկում ի սկզբանե կանայք էլ են հայտ ներկայացրել, բայց նրանք բացառեցին կանանց ներգրավվածությունն ու այդ կերպ ապացուցեցին, որ ընտրություններն ազատ չեն, քանի որ կանայք չեն կարող թեկնածուների շարքում լինել:

«Բոլոր թեկնածուներն ունեն գիտությունների դոկտորի կոչում, աշխատում են համալսարաններում, քաղաքական դաշտում ունեցել են լուրջ քաղաքական անցյալ, կարելի է ասել, որ այնտեղ պատահական մարդ չկա»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ Իրանը փակ համակարգ է, հետեւաբար դժվար է ասել, թե թեկնածուներից ով ավելի մեծ շանսեր ունի հաղթելու, բայց նա կարծում է, որ ամենից շատ շանսերը Վելայաթին ունի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031