Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար

Մայիս 23,2013 11:54

 Ավագ դպրոցների հիմնախնդիրները

Ավագ դպրոցի կայացման ճանապարհին լուրջ խնդիր է նաև կադրային հարցը։ Այսպիսի մի տարածված արտահայտություն կա. «Կադրերը որոշում են ամեն ինչ»։ Վերաձևակերպելով այս մոտեցումը՝ պետք է փաստենք, որ կադրերը եթե ոչ՝ ամեն ինչ, ապա որոշում են շատ բան։ Դպրոցն այն վայրը չէ, որտեղ կարելի է գալ, ժամանակ անցկացնել ու գնալ։ Դպրոցը, հատկապես ավագ դպրոցն այն լակմուսի թուղթն է, որ հստակորեն երևան է հանում ամեն ինչ։  Այսօր ավագ դպրոցներում հաճախ ենք հանդիպում նորավարտ ուսուցիչների։ Գովելի է երիտասարդ սերնդի համարձակությունը, որը չի վախենում միանգամից ուսանողական նստարանից ընկնել «ավագ դպրոց» կոչված հորձանուտը, որն իսկապես սարսափելի փորձաքար է, բայց արդյո՞ք նույնիսկ լավագույն շրջանավարտները կարող են այնքան բանիմաց լինել, որ կարողանան սպառիչ պատասխաններ տալ այսօրվա աշակերտի հարցերին, այն աշակերտի, որը, սկսած տարրական դպրոցից, հաճախում է առարկայական լրացուցիչ պարապմունքների։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երիտասարդ, նորավարտ ուսուցիչն անպայման ինքնահաստատվելու խնդիր ունի, իսկ այդ ճանապարհին կոնֆլիկտներն անխուսափելի են, որոնք երբեմն շատ սուր բնույթ են կրում։ Ես հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն լինի, որ երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, որ միայն աշխատելով ու փորձ կուտակելով՝ նրանք կարող են կայանալ, սակայն մի՞թե դա պետք է արվի միանգամից ավագ դպրոց մուտք գործելով։ Այսօր բոլոր կայացած, վաստակաշատ ու համբավավոր ուսուցիչներն էլ մի օր առաջին անգամ են դպրոց մտել ու հարթել իրենց ճանապարհը, սակայն հավատացե՛ք, որ նրանցից և ոչ ոք այդ ուղին չի սկսել միանգամից ավագ դպրոցից։ Բոլորն էլ սկզբում դասավանդել են միջին օղակում, հետո աստիճանաբար աճելով՝ նոր իրավունք ստացել դասավանդել ավագ դպրոցում։ Իսկ նորավարտ ուսուցիչը չի կարող գիտելիքի ու փորձի, որ միայն տարիներն են կուտակում, այնպիսի պաշար ունենալ, որ խոցելի չլինի։

Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031