Երևան-Երասխ կամ Երևան-Գյումրի ճանապարհից հաճախակի օգտվող վարորդների վկայությամբ՝ Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը խիստ դանդաղել է: Նախագծի մեկնարկը տրվել է 2012 թվականի սեպտեմբերին, բացվել են մի շարք ժամանակավոր ճանապարհներ և երթևեկությունը կարգավորող մի շարք նոր ցուցանակներ են տեղադրվել: Երևան-Արտաշատ մայրուղու և Աշտարակ քաղաքի շրջակայքի համար առավելագույն արագություն է սահմանվել ժամում հիսուն կիլոմետր:
Ցավոք այս սահմանափակումները ոսկե հնարավորություն են ստեղծել ճանապարհային ոստիկանների համար, որպեսզի մայրուղու տարբեր հատվածներում դարանակալեն և տուգանեն ժամում հիսուն կիլոմետր արագությունը գերազանցող վարորդներին: Վարչական իրավախախտումների ՀՀ օրենքի համաձայն պետական պաշտոնատար անձը նույնանման խախտում կամ այլ անպատեհ երևույթներ նկատելու դեպքում պետք է զեկուցի իր վերադասին հարցին դրական լուծում տալու համար:
Ճանապարհային ոստիկանները, ինչպես միշտ, աչք են փակում նույն մայրուղիներով ավելի քան հարյուր կմ/ժ արագությամբ սուրացող պետական պաշտոնյաներին, իրավապահներին կամ պատգամավորներին սպասարկող ավտոմեքենաների խախտումների հանդեպ և տուգանում են միայն շարքային քաղաքացիներին:
Արարատի մարզի բնակիչներն այժմ հարցի համար գտել են դրական լուծում և օգտվելով պետական լիազորված մարմնի անգործունեությունից, իրենք են նախաձեռնել ցուցանակների կարգավորման հարցը և վերականգնել են Ճանապարհային երթևեկության կանոնների սահմանած արագությունը:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ
ճիջտ են արել է դ 50 դռացա որ ախքատ վարորդներին քերթեն հաշվի չեն առնում որ ճանփեքն որակովա իսկ մեքենաներն արագնթաց