Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտագաղթող երիտասարդ, մտածի՛ր՝ ինչ ես անելու»

Մայիս 23,2013 11:36

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ՝ տարբեր երկրներից եկած միգրանտները։ ՌԴ Պետդուման համապատասխան փոփոխություն է կատարել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգոսնտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում՝ մինչ ՌԴ քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում։ Բացի այդ, ռուսական բանակում պարտավոր է ծառայել նաեւ երկքաղաքացիություն ունեցող երիտասարդը, անկախ նրանից՝ մյուս երկրում ծառայել է, թե ոչ։ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ այս հարցի շուրջ նրանց տեսակետը պարզելու համար։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Մինչ այս շատ հայ երիտասարդներ Ռուսաստան էին մեկնում հենց հայոց բանակում ծառայելուց խուսափելու նպատակով։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ այս փոփոխությունը նպաստի հայ երիտասարդների արտագաղթի նվազմանը։

– Ես պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին, որովհետեւ միայն լուրջ ուսումնասիրությունից հետո կարելի է այդ հարցի պատասխանը տալ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ

– Պարոն Արսենյան, ՌԴ Պետդումայի որոշմամբ՝ այսուհետ ռուսական բանակում ծառայելու են նաեւ միգրանտները։ Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը։

– Նախ նշեմ, որ ՌԴ բանակում ծառայում են մեկ տարի, դա ՌԴ-ի կողմից ընդունված շատ ճիշտ եւ խելամիտ որոշում է։ Որովհետեւ մարդը, որը գտնում է, որ կարող է ունենալ նոր հայրենիք եւ ստացել է այդ երկրի քաղաքացիությունը, պետք է իմանա նաեւ, որ իր որոշումն իրականացնելու ժամանակ ունի պարտավորություն այդ հայրենիքի առջեւ՝ բանակում ծառայելով։ Շատ ճիշտ եւ ողջամիտ որոշում է, որն ընդունել է ՌԴ Պետդուման։

– Ըստ Ձեզ՝ այդ որոշումը կարո՞ղ է նպաստել Հայաստանից արտագաղթի նվազմանը։

– Մեր երկրից արտագաղթի խրախուսողը Հայաստանի իշխանությունների գործունեությունն է։ Մնացած երկրները մեղավոր չեն դրանում։ Հայ ժողովրդի նկատմամբ ոչ պոզիտիվ նպատակով գործունեություն իրականացնում է իր՝ ՀՀ իշխանությունը։ Որեւէ մեկ այլ երկրի իշխանություն մեղավոր չէ, որ Հայաստանի բնակիչները, դժգոհ լինելով իրենց սոցիալական վիճակից եւ արդարության լրջագույն պակասից, հեռանում են։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերում «Բանակում ծառայության մասին» օրենքում ՌԴ Պետդումայի ընդունած փոփոխությանը, ըստ որի՝ մրգրանտները եւս պետք է ծառայեն ՌԴ բանակում։

– Լավ օրենք Է այն առումով որ նրանք, ովքեր փախչում են Ռուսաստան, որպեսզի հայկական բանակում չծառայեն, հիմա հասկանան, թե ինչ ընտրության առջեւ են կանգնած։ Օրինակ՝ Հայաստանի օրենքը երկքաղաքացիության մասին ասում է, որ եթե մարդը մեկ ուրիշ երկրի բանակում ծառայել է եւ դառնում է ՀՀ քաղաքացի, իրեն չեն պարտադրում ծառայել։ Ռուսները պարտադրում են։ Դե հիմա, արտագաղթո՛ղ երիտասարդ, մտածի՛ր՝ ինչ ես անելու։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031