Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին մինչեւ իր նկատմամբ գործի դատարան մտնելը կպահվի բանտում:
Քութաիսիի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամասյա կալանքը:
Նախկին վարչապետը ձերբակալվել է մայիսի 21-ին: Դատախազությունը, մասնավորապես, պնդում է, թե 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նախկին վարչապետը՝ սոցապ նախարարի հետ, բյուջեից ավելի քան 3 միլիոն դոլար է վճարել իբր հազարավոր գործազուրկների աշխատանքով ապահովելու համար, մինչդեռ իրականում «գործի են տեղավորվել» Սաակաշվիլիի կուսակցության ակտիվիստները՝ քաղաքական այդ ուժի օգտին քարոզչություն ծավալելու համար:
Վրաստանի նախկին վարչապետին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան