Մայիսի 23-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի եւ ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` հայոց բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառների շուրջ : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Ըստ Ձեզ, ով է պատասխանատու այսօրվա մեր բանակում տիրող իրավիճակի համար,- գլխավոր շտաբի պետը, թե նախարարը? Ինչու պաշտոնանկ չեն արվում բարձրաստիճան պաշտոնյաներ: Քանի դեպք կարող եք նշել, որ բացահայտվել են????
Հարցս ուղղված է Իրավապաշտպաններին – Ինչու են միտումնավոր սրում իրավիճակը?
Արթուր, Դուք հաճախ եք խոսում Հայաստանում ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ Հայաստանում արդեն գոյություն ունի ՄԻՊ գրասենյակ, որտեղ կա նաև զինված ուժերի գծով պատասխանատու։
Արդյո՞ք կա անհրաժեշտություն ևս մեկ զուգահեռ կառույց ստեղծելու։ Եթե համարում եք, որ ՄԻՊ-ն այս ուղղությամբ արդյունավետ չի աշխատում արդյո՞ք ավելի ճիշտ չէ կատարելագործել իր աշխատանքն, նոր կառույց ստեղծելու փոխարեն։ Եթե հնարավորություն ընձեռնվի անձամբ Դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել այդ աշխատանքը ՄԻՊ գրասենյակի շրջանակներում։
Ինչ բարեփոխումներ է նա իրականացվում, որպեսզի այսպիսի ցավալի ու ողբերգական դեպքերը քչանան: Երբ են վերջապես մեր զավակները ծառայելու ապահով բանակում:
1. Պարոն Սաքունց, ինչպես կմեկնաբանեք օրերս Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության հետ կապված դեպքը և հատկապես սպանված զինծառայողի հարազատների հայտարարությունն այն մասին, որ Լ. Ստեփանյանի սպանության համար մեղադրվող զինծառայողին պետք է գնդակահարել Հանրապետության հրապարակում:
2. Տեղյա՞կ եք արդյոք, թե ով է եղել այն անձը, ով ներկայացել է որպես իրավապաշտպան կազմակերպության կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և, ըստ որոշ տեղեկությունների, համոզել Լյուքս Ստեփանյանի հարազատներին դիակը տեղափոխել Երևան:
3. Շատերը Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության հետ կապված այս պատմությունը որակեցին որպես ծայրահեղական, սակայն անհրաժեշտ քայլ: Չեք կարծո՞ւմ արդյոք, որ հատկապես բանակի նկատմամբ ծայրահեղական նման վերաբերմունքը կարող է առաջացնել նույնքան ծայրահեղական հակազդեցություն: Հասարակությունն այսօր պատրա՞ստ է այսպիսի ցնցումների:
4. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» հաճախ իր հաղորդագրություններում օգտագործում է որակումներ, որոնք կարելի է ընդունել որպես զրպարտություն. Չե՞ք անհանգստանում դրանից բխող հնարավոր հետևանքների համար:
Կանխավ շնորհակալ ենք:
Ողջունում եմ ձեր հաղորդաշարը, այն իրոք շատ ու շատ հարցեր բարձրացնելու և լուծումներ փնտրելու լավ հարթակ է։հարցս ուղված է պարոն Սաքունցին։
Հարգելի Արթուր, միանգամից ասեմ, որ իրավապաշտպան լինել չի նշանակում, սեփական երկրի, սեփական ժողովրդի պաշտպանության հիմնական ու միակ կառուցին մեղադրել ամենատարբեր հարցերում։Անկեղծ, երկար ժամանակ չէ, որ հետևում եմ ձեր գործունեությանը և ձեր ղեկավարած կառույցի աշխատանքներին, բայց մի բան ինձ համար թերևս պարզել եմ, որ եթե դուք բողոքում եք այս կամ այն խնդրից, որն առկա է մեր բանակում և որը այո՛ ոչ նախարարությունը, ոչ հասարակությունը չի ժխտում, որ նման խնդիր մենք իրոք ունենք, ապա ձեր մամուլի ասուլիներս ու հայտարարությունները կապված բանակում տեղի ունեցած այս կամ այն միջադեպի առընչությամբ ներեցեք միայն օդում են, կարծես թե ներքին սպառման համար լինեն։Հիմա հարցս.
Ի՞նչու չեք մասնակցում քաղաքացիների և ԶԼՄ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպումներին, որոնց ընթացքում շատ ու շատ հարցեր են պարզաբանվում և այդ ամենը անձամբ անում է հենց՝ Սեյրան Օհանյանը։Դուք ինքներդ գիտեք, որ բանակը էնպիսի մի կառույց չէ, որտեղ ամեն բան լինի թերի, չկա նման բան և ոչ մի երկրում չկա, ավելին՝ այլ բանակներում տիրող վիճակը պարզապես ողբերգական ու խայտառակ է, սակայն սա չեմ ասում նրա համար որպեսզի մտածեք, որ մեր բանակում խնդիրներ չկան, կան իհարկե կան և դա ոչ ոք չի ժխտում, բայց ոչ դու՛ք, ոչ էլ որևէ մեկը չի կարող մեղադրել նախարարությանը, բանակի ղեկավարությանը այն միջադեպերում՝ հիմնականում մահացու ելքով, որոնք ուղղակիրոեն կապված են զինվորների դաստիարակության, մանկություն-տուն-դպրոց-համալսարան անցումային շրջանի հետ։Ներեցեք, բայց որևէ սպա, որևէ գեներալ պարտավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկվել կամ տույժ ստանալ, եթե դրանում նա ուղղակի մեղավոր չէ, բացարձակ։Երևի դուք ինքներդ գիտեք, որ հայկական բանակում զինվորից ու չեմ սխալվի ասել մեծամասնության ամեն բան զինվորից է գալիս։Ես ինքս ծառայել եմ ու գիտեմ, ինչը ինչպես է լինում, ինչու, որտեղ, ինչի համար։Պարոն Սաքունց, դուք պարբերաբար հանդես եք գալիս մամուլի ասուլիսներով և մեղադրում բանակի ղեկավարությանը, որ բանակում ավելացել են սպանությունները, բանակում զինվորների նկատմամբ բռնության դեպքերը գնալով շատանում են և այլն։Իրականում չկա նման բան, եղել է տարիներ առաջ, բայց հիմա չկա նման բան։Կուզեի իմանալ, դուք ե՞րբե ք վերջին անգամ եղել մեր զորամասերից մեկում, մեր դիրքերից մեկում և անձամբ որևէ զինվորի տեսել, խոսել ու շփվել նրա հետ, հարցրել ծառայության մասին, խնդիր ունի թե ոչ, ինչից է գոհ և ինչից դժգոհ։Գիտեք ինչ, բանակային կյանքից ու ռազմական նիստ ու կացից խոսել չեն կարող այն մարդիկ, ովքեր քայլում են մանրահատակի վրայով, կապ չունի այդ մարդը իրավապաշտպան է, լրագրող, վարչապետ, նախագահ չգիտեմ էլ ով, բացարձակ կապ չունի։Պարոն Սաքունց դուք առանձնակի թշնամանք ու ատելություն եք սերմանում մեր երիտասադրության ու հասարակության մեջ առ մեր բանակ, պետություն, ղեկավարություն և այլն։Բանակը սրբություն է, ինչպես Վազգեն Սարգսյանն է ասել, բանակը մեր բոլորի երեխան է, որին պետք է մեծացնել, կայացնել ու հպարտանալ նրանով։Ձեր մասին շատ բան եմ լսել, դա ուրիշ հարց է, հավատում եմ, թե ոչ, բայց եթե դուք իսկապես ձեր գործառույթը բանակին ճիշտ քննադատելն է, համագործացկությունը ՊՆ-ի հետ, զինվորների հետ, ոչ թե միջադեպից միջադեպ հայտնվելը և որդեկորույս մայրերին ուղղորդելը, ոչ թե պանիկա ու ատելություն տարածելը, այլ սթած, գիտակից ու սառնասիրտ աշխատանքը, որը միայն կհանգեցնի մեր բանակի էլ ավելի թափանցիկ ու էլ ավելի անվտանգ դառնալունԼ։Հուսով եմ, կհասկանաք ինձ։Հիշե՛ք պարոն Սաքունց, հայկական յուրքանչյուր ընտանիք է հայոց բանակի դեմքն ու պատիվը, հպարտությունն ու թշվառանքը և եթե զինվորը կա սպան, նշանակություն չունի դուրս չեն եկել նորմալ հայկական ընտանիքից, ապա բանակում էլ նույն այդ մթնոլորտը պետք է տիրի, որը և տիրել է երկար տարիներ իրենց օջախներում։
Ժողովուրդ ջան, չե՞ք սկսում։
Հարգելի մոդերատոր, իմ հարցի վրայով ինչու անցաք?!
Հարգելի Կարեն, խոսքն ո՞ր հարցի մասին է: Թե ինչու չեն սկսո՞ւմ՚, թե՞ ավելի վաղ տրված: