Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանդուրժելու գինը

Մայիս 23,2013 11:21

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե Իրանը Ռուսաստանից ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, եւ միայն այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից։ Ընդ որում, ինչպես միշտ, Մովսիսյանը խուսափել է կոնկրետ թվային տվյալներ ներկայացնելուց եւ նշելուց, թե որքան է մեկ խմ գազի դիմաց պահանջում իրանական կողմը։

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ի սկզբանե 1400 մմ տրամաչափով նախատեսված իրանական գազատարի թողունակությունը հենց Կրեմլի պարտադրանքով փոքրացվեց՝ հասցվելով 710 մմ-ի։ Ավելին, անգամ այդ փոքր տրամաչափի գազամուղի կառավարումն էլ հանձնվեց 80 տոկոսով ռուսական «Գազպրոմ»–ին պատկանող «Հայռուսգազարդ»–ին, այդպիսով վերջնականապես վերահսկողության տակ առնելով Հայաստանի կողմից ռուսական գազային մահակին հակազդելու նվազագույն փորձն անգամ։ Ով-ով, բայց Արմեն Մովսիսյանը բոլորից լավ է տեղեկացված, թե ինչու եւ ինչպես 2004թ. Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ պաշտպանել Հայաստանի ազգային շահը եւ մեր երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու եզակի շանսը տանուլ տվեց։ Մինչդեռ եթե Ռո¬բերտ Քոչարյանն ունենար անվիճելի լեգիտիմություն եւ ռուսական հատուկ ծառայություններից տարբեր բնույթի կախվածություններից զերծ լիներ, ապա այսօր Հայաստանը ոչ թե ստիպված կլիներ խնդրել ռուսներին՝ խղճալ իրենց աղքատ ռազմավարական դաշնակցին եւ գազը շատ չթանկացնել, այլեւ կկարողանար ռուսական գազային շանտաժին հակադրել իրանական գազը, որը, անկախ Արմեն Մովսիսյանի հավաստիացումներից, դժվար թե ավելի թանկ լիներ։ Էլ չասած, որ նախատեսված թողունակությամբ գազատարը կառուցելու դեպքում Հայաստանը կարող էր գազ մատակարարել նաեւ Վրաստանին։ Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, եւ այսօր Հայաստանի քաղաքացիները ստիպված են վճարել մինչեւ ուղնուծուծը կոռումպացված եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մարսած իշխանություն հանդուրժելու համար։ Նաեւ՝ տասներկու տարի շարունակ առանց կարմրելու ժողովրդին խաբող –էներգետիկայի նախարար ունենալու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031