ՀՀ իշխանությունները պատրսատվում են կրճատել գործազրկության նպաստը, որից մոտ 15 տարի օգտվել են հազարավոր գործազուրկներ, նույնիսկ ամենադժվար ժամանակներում գոյատեւել միայն նրա հսւշվին։
Նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունից հետո նպաստի վճարման տետղությունը՝ 6-12 ամիս, կնվազի մինչհւ 3 ամիս։ Գաղափարը պատկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ արդեն նախագծի տեսք է ստացել։ ՀՀ Կառավարության առաջ սուբսիդիաների եւ աշխատավարձերի բարձրացման հարկադիր պրոցեսներ են ծառացել եւ չի բացառվում, որ այսպիսով փորձ է արվում պարզապես գործազուրկների նպաստի հաշվին գումար տնտեսել՝ այլ տեղ ուղղելու համար։ Գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկ անձանց առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչեւ 1992 թ. հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից։ Նպաստի վճարման ժամկետը յուրաքանչյուր 3 տարվա ապահովագրական ստաժի համար երկարաձգվում է մեկ ամսով։ 2011 թ.-ից գործազրկության նպաստի չափը կազմում է ամսական 18 հազար դրամ։ Այսօրվա դրությամբ մոտ 11 հազար մարդ գործազրկության նպաստ է ստանում, ինչի շնորհիվ սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան զամբյուղ է գնում մոտ 4,5 միլիարդ դրամ։ Գործազրկության նպաստի տեւողության վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները պաշտոնապես հաստատեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մանգասարյանը։ Հետաքրքիր է, որ նախագիծը, մեր տեղեկություններով, ավելի քան 4 ամիս շրջանառության մեջ է, սակայն հանրությանն այս մասին՝ ոչ մի բառ։ Սա Կառավարության սոցիալական սյուրպրիզների շարքից է եւ տեղավորվել է Սոցնախարարության «զբաղվածության նոր ռազմավարություն» անվան տակ։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում