Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիներ կմասնակցեն Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությանը, որը կայանալու է հուլիսի 22-ից օգոստոսի 4՝-ը՝ Բելգրադում:
Սերբիայի մայրաքաղաքում հանդես չի գա Հայաստանի թիվ մեկ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը վերջին շրջանում «մասնագիտացել» է տղամարդկանց առաջնություններում: Իսկ Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ