Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում հայտնված վարորդը պնդում է, որ եթե ՃՈ աշխատակիցը չհետապնդեր իրեն, վթար տեղի չէր ունենա

Մայիս 23,2013 10:48

Ըստ shamshyan.com-ի, մայիսի 17-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: 00:30-ի սահմաններում Քանաքեռ ՀէԿ 4/1 շենքի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի` 96 DQ 096 համարանիշի ավտոմեքենան, Ադոնցի փողոցով ընթանալիս թիվ 14/2 հասցեի դիմաց ավտոմեքենայով բախվել է շրջադարձային հատվածում գտնվող կրպակին: Վթարի հետևանքով Ն. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Փաստի առթիվ ոստիկանութան Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր իրեն է զանգահարել վարորդ Ն. Սիմոնյանը և հայտնել, որ վթարի պատճառը եղել է այն, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ինքը չի ենթարկվել նրա կանգառին, փորձել է խույս տալ ՃՈ տեսուչից, ով էլ հետապնդել է իրեն, որից հետո ինքը վախից չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել: Նա պնդում էր նաև, որ վթարից հետո տեսուչը, տեսնելով դա, թողել և հեռացել է՝ իրեն թողնելով անօգնական վիճակում, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն հավաքվել են մարդիկ, տեսուչը մոտեցել է վթարի վայր և ինքը ասել է, որ վթարի մեղավորը ՃՈ աշխատակիցն է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննիչի կողմից նշանակված արյան անալիզի փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդ Ն. Սիմոնյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031