ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը որպես գազի սուբսիդավորման աղբյուր ներկայում քննարկում է եվրապարտատոմսերի թողարկումը՝ չնայած վարչապետի հայտարարությանը, թե ներգրավվող միջոցներն ուղղվելու են ռուսական $500 մլն վարկի մարմանը։ Ծրագրվում է, որ կառավարության կողմից թողարկվելիք $500 մլն-ի եվրապարտատոմսերի մի մասը ձեռք է բերելու Ռուսաստանը։ Պարզ ասած՝ կառավարությունը Ռուսաստանից վարկային նոր միջոցներ է ներգրավելու, որոնք ուղղվելու են կրկին Ռուսաստան՝ 1000 խմ ռուսական գազի ձեռքբերման գնի՝ $270-ի 30%-ի սուբսիդավորման տեսքով։
Գազի գնի սուբսիդավորումից նախևառաջ շահելու է Ռուսաստանը, քանի որ մի կողմից աստիճանաբար անցում է կատարում Հայաստանի համար գազի գնի շուկայական գնագոյացման մեխանիզմի, մյուս կողմից՝ 10 տարի ժամկետով տրամադրում է փոխառություն՝ տարեկան 6,1% տոկոսադրույքով (եվրապարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը)։
Համեմատության համար՝ 2009թ. Ռուսաստանի կողմից Հայաստանին 15 տարով տրամադրած $500 մլն վարկի տոկոսադրույքը կազմում է Libor+3% (մայիսի 15-ին դրությամբ՝ 6-ամսյա Libor-ը կազմել է 0,74%), վարկի մայր գումարի մարումը հավասարաչափ բաշխված է ըստ տարիների, այն դեպքում երբ եվրապարտատոմսերի դեպքում մայր գումարը պետք է մարվի վերջին՝ 10-րդ տարում։
Արմենակ ՉԱՏԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգի» այսօրվա համարում