«Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունն ուսումնասիրում է «Եվրատեսիլի» եզրափակչում «Դորիանս» խմբի օգտին ուղարկված sms հաղորդագրությունների հետ կապված հայ համայնքից ստացված բողոքները, tert.am -ին ասել է «Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մենք նամակներ ենք ստանում Նիդերլանդներից, Բելգիայից, որ մարդիկ քվեարկել են, բայց իրենց ձայները չեն ընդունվել: Կան նաեւ, որ ընդունվել են: Պետք է մի քիչ ավելի մանրամասն հետազոտություն անել, թե նույն այդ օպերատորները, որ սպասարկել են եվրոպական երկրներում… այսինքն դրանք հաստատված միանշանակ բաներ չեն եւ ենթակա են հետազոտման: Տվյալներն առայժմ հավաքագրում են, բայց դրանից հետո, բնականաբար, փորձելու են այդ ամեն ինչ մասին տեղյակ պահել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին: Որ իրենք էլ լրջորեն զբաղվեն այդ հարցով: Ամեն տարի նմանատիպ խոսակցություններ լինում են, դրա համար մի փոքր վիճելի է, այսինքն՝ մինչեւ հստակ շատ լուրջ փաստեր չլինեն, չես կարող այդ ամեն ինչին լուրջ ընթացք տալ»,-ասել է Գոհար Գասպարյանը:
Սփյուռքի նախարարության Եվրոպայի վարչությունն էլ ներքին խողովակներով պարզել է, որ Ֆրանսիայի Մարսել քաղաքի հեռախոսային ընկերությունը, որը «Եվրատեսիլի» ժամանակ սպասարկում էր ընդհանուր հեռախոսազանգերի հավաքագրումը, նախկինում սերտ կապ է ունեցել Azertel ընկերության հետ:
Այս մասին ասել է Սփյուռքի նախարարության Եվրոպայի վարչության պետ Հրաչյա Ասլանյանը:
Կարդացեք նաև
«Եզրակացություն այստեղից, որ հնարավոր է՝ ինչ-որ ազդեցություն է թողել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես քվեարկություններին, Գերմանիայի համայնքից, մի քանի տարբեր քաղաքներից նույն նամակներն ենք ստացել, որ քվեարկել են Հայաստանի օգտին, մեր թիվն են հավաքել, բայց sms-ը ստացել են, որ «Դուք քվեարկել եք Իսրայելի օգտին»: Մի հոգի չի ասում, երկու հոգի չեն ասում: Կամ՝ Բելգիայի, Հոլանդիայի համայնքները, որոնք չորս տարի է, հետեւում եմ, 10-12 միավոր են տալիս Հայաստանին: Հո միանգամից չդադարեցի՞ն քվեարկել Հայաստանի համար: Եվ բոլորի հետ այսպես է եղել. քվեարկել են, ոչ մի sms չեն ստացել, 15 րոպե հետո ստացել են, որ, ցավոք, Ձեր քվեարկությունը հաշվի չի առնվել»,- նկատել է ասաց Հրաչյա Ասլանյանը:
Նախարարությունը ստացել է երեք նամակ՝ երեք երկրներից, բայց դրանք ոչ թե անհատների, այլ ողջ համայնքի անունից են եւ, որպես կանոն, Արեւմտյան Եվրոպայից: Այսինքն՝ Հունաստանից կամ մերձբալթյան երկրներից եւ այլ երկրներից նման բողոքներ չկան:
Գոհար Գասպարյանը, ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է, որ ըստ որոշ խոսակցությունների՝ ժյուրիի անդամներն են ձայների վերաբաշխում կատարել, ասաց. «Գիտեք, ինչ Ադրբեջանը մտել է «Եվրատեսիլ» նմանատիպ խոսակցություններն ու մեղադրանքները շատացել են: Նրանց սովորական ձեռագիրն է, որ իրենք օգտագործում են բոլոր ասպարեզներում: Այդ թվում նաեւ՝ Օլիմպիական խաղերին, եթե հիշում եք: Դրա համար, շատ հեռու չէ իրենցից, ինչ վերաբերում է մյուս երկրներին, ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»:
Չնայած «Դորիանսի» երգն ու կատարումը ինձ համար անգույն էր,ես 2 անգամ ԶԱՆԳԵԼՈՎ քվեարկել եմ Հայաստանի համար: Իմ 2 ձայներն էլ տեղ են հասել,բայց այս անգամ երկար պիտի սպասեիր,որ հեռախոսը ասի.« շնորհակալություն Հայաստանի համար քվեակելու համար»: Երևում էր,որ մի բան այն չէր: Շատ տարօրինակ է,որ Հոլանդիայից գոնե 1 միավոր չեկավ: