Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Fojo Media Institute-ի ներկայացուցիչ. Լրագրողին կատարելագործումը չի խանգարի

Մայիս 22,2013 23:42

Թբիլիսիում  եւ Թելավիում  մայիսի 23-ից մեկնարկող «Մեդիան եւ իշխանությունը» թեմայով սեմինարը  մեկտեղել է լրագրողների Վրաստանից, Շվեդիայից, Բելառուսից, Ուկրաինայից եւ  Ադրբեջանից:

 

Միջոցառման կազմակերպիչն  Fojo Media Institute-ը: Վերջինիս ներկայացուցիչ Օլգա Վալլեեն Aravot.am-ին ասաց, որ իրենց ինստիտուտի նպատակը մեդիակրթությունն է, ինչի ուղղությամբ արդեն քսան տարի աշխատում են՝ նախկին խորհրդային եւ մյուս երկրների հետ:

 

Խոսելով սեմինարից ակնկալվող արդյունքի մասին, տիկին Վալլեեն ասաց. «Ժուռնալիստի մասնագիտության պարագայում արդյունք ակնկալելու մասին խոսելը դժվար է, որովհետեւ ժուռնալիստիկան  ճշգրիտ գիտություն չէ, այն առաջին հերթին գործընկերների միջեւ փորձի փոխանակում է, եւ որպեսզի հնարավորություն լինի փորձի փոխանակման մասին խոսել, մենք առաջարկում ենք նման հանդիպումներ՝ տարբեր երկրների լրագրողների համար: Հատկապես այսօր մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասում, Ուկրաինայում եւ Բելառուսում ժուռնալիստական վերապատրաստումներին: Բելառուսի հետ վաղուց ենք աշխատում, եւ նախաձեռնությունը «Մեդիան եւ իշխանությունը» թեմայով սեմինարի, հենց բելառուսական կողմից էր: Երկրների մի մասում ընտրություններ են սպասվում, ոմանց մոտ ընտրություններն արդեն անցել են, որոշ երկրներում դիկտատուրա է, այսինքն քնարկելու ահագին բան կա»:

 

Տիկին Վալեեն համոզված է, որ գործող լրագրողի պարագայում անկախ տարիքից եւ փորձից, կատարելագործումը երբեք չի խանգարի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031