«Վաղը, մյուս օրը, ընտրության դեպքում, եթե որեւէ նման դիրքորոշում լինի, այս անգամ կսկսեն բոլորը գրանցամատյանները գողանալ, որ ընտրության արդյունքները անվավեր դառնան: Չի կարող այդպիսի բան լինել»-Aravot.am-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պարզաբանելով, թե ավագանու ընտրություններին 8/22 տեղամասի գրանցամատյանի անհետացման դեպքում, ինչու անվավեր չճանաչվեցին այդ տեղամասի ընտրությունների արդյունքները՝ «Բարեւ Երեւան» Դաշինքի ներկայացրած դիմումի համաձայն:
Պարոն Մուկուչյանը նաեւ ասաց, որ գրանցամատյանի կորելու վերաբերյալ հայտարարությունն է եղել. «Հանձնաժողովը պնդում էր, որ այդ գրանցամատյանը ավարտել է , տեղափոխել է ընտրատարածք ու անհասականալի պատճառներով կորել է: Այդ նույն խնդրի հետ կապված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վարույթ է իրականացվել: Հրավիրվել են տեղամասում վստահված անձինք, ներկաները, եւ բոլորից ճշտվել, ու վերականգնվել են գրանցամատյանում այդ օրվա ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ նշումներն ու արձանագրությունները. «Չի կարելի ասել, որ եթե չկա գրանցամատյան, ուրեմն ավտոմատ պետք է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ