Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին

Մայիս 22,2013 22:28

Կոնգրեսականներ Դեւիդ Վալադաոն (David Valadao), Ադամ Շիֆը (Adam Schiff), Մայքլ Գրիմը (Michael Grimm) եւ հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնե Կրտսերը (Frank Pallone, Jr.) նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձեւը, հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան (Armenian Assembly of America)։

 

Ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության, 227 նոր բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին «աշխատել հայ–թուրքական կառուցողական, կայուն եւ ամուր հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ` հիմնվելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ փաստերի ամբողջական ճանաչման ու մարդկության դեմ այդ հանցագործության արդար եւ համակողմանի միջազգային դատապարտման վրա»։

Ներկայացուցիչների պալատում ներկայացված 227–րդ բանաձեւը փոխանցվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ Էդ Ռոյսը (Ed Royce) եւ Էլիոթ Էնջելը (Eliot Engel) զբաղեցնում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահի եւ մեծամասնության ներկայացուցչի պաշտոնները։

Նորընտիր կոնգրեսական Դեւիդ Վալադաոն ներկայացնում է Կալիֆոռնիայի 21–րդ օկրուգը` Սենչրըլ Վելին, եւ մտնում է Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի կազմի մեջ։ Այս տարի ապրիլի 24–ին Վալադաոն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառման ժամանակ կարեւորել է Հայոց ցեղասպանության փաստի հաստատումը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները եւ չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արեւմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաեւ Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը եւ Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031