Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանը պնդում է՝ ոչ մի կուսակցություն չի կարող Հայաստանին փոսից հանել

Մայիս 22,2013 21:59

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց նախաձեռնության վերաբերյալ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությանը, թե. «Նախախորհրդարանը»  «փսեվդոքաղաքացիական» դիրքորոշմամբ նախաձեռնություն է, որը նույն քաղաքականն է եւ միայն կուսակցություն ձեւակերպումն է ֆորմալ առումով պակասում, եւ որը,  այլ քաղաքական ուժերին բացառելով ու այլ քաղաքական ուժերին փնովելով,  հնարավոր չէ ինչ-որ արդյունքի հասնել», պարոն Չուգասզյանն բացատրեց, որ անմիջական ժողովրդավարության եւ ներկայացուցչական ժողովրդավարության մեջ որոշակի տարբերություն կա:

«Ներկայացուցչական եւ անմիջական ժողովրդավարության ձեւերը իրար չեն բացառում, այլ մեկը մյուսին ենթադրում են: Որոշ պահերի, երբ ներկայացուցչական ժողովրդավարությունը չի աշխատում , իսկ մենք ունենք նման իրավիճակ Հայաստանում, ուղղակի ժողովրդավարական ձեւերն են սկսում աշխատել: Դա չի նշանակում, որ մենք որեւէ կուսակցականի բացառում ենք այս հարթակում: Այստեղ մարդիկ, որոնք  հավաքվում են, հասկանում են, որ որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների խումբ այսօր չի կարող այս փոսից հանել Հայաստանը: Այստեղ համաժողվրդական մասնակցություն է պետք, սա քաղաքացիների շարժում է, բայց չի բացառում կուսակցական պատկանելություն: Մենք սատարում էինք ժողովրդին, որն ընդվզելն էր, այնքանով ինչքանով Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդում էր այդ շարժումը, աջակցում էինք: Քանի որ խնդիր առաջացավ առաջնորդման, եւ մեր հորդորները չլսվեցին, մեր առաջնորդող խումբն է հայտնվել, որն իր ծրագրով է հանդես գալիս»,- ասաց պարոն Չուգասզյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    «Ներկայացուցչական եւ անմիջական ժողովրդավարության ձեւերը իրար չեն բացառում, այլ մեկը մյուսին ենթադրում են: Որոշ պահերի, երբ ներկայացուցչական ժողովրդավարությունը չի աշխատում , իսկ մենք ունենք նման իրավիճակ Հայաստանում, ուղղակի ժողովրդավարական ձեւերն են սկսում աշխատել:»

    Ինձ թվում է որ լավ կլինի մեր Հայրենիքի ընդդիմադիր ուժերը ականջալուր լինեն վերեվում բերված պարոն Չուգասզյանի ասածին: Կարծում եմ որ վաղուց ժամանակն է մեր Ընդդիմադիրներին մի փոքր ձերբազատվել կուսակցական գաղափարական պատկանելիությունից եվ ավելի մտածել թե ինչքան շահեկան կլինի բոլորի համար հանդես գալ համազգային հենակետով, ձեռք ձեռքի տված:
    Ինձ թվում է որ ԱՊՐԻԼԻ 9 ի անարդյունավետ ավարտը մեծ մասամբ կապված էր նրա հետ որ Րաֆֆին արդեն իսկ Ազատության հրապարակում Ժողովրդի երդումից հետո, չկարողացավ ձերբազատվել իր Կուսակցկան Պատկանելիությունից եվ Պարտավորութուններից, որը հենց այդ օրը իրեն հնարավորություն կտար լիովին ստանձնելու Համազգային Լիդերի դերը: Թերեվս կարծում եմ չուզեցավ դավաճանել իր իսկ ստեղծած Կուսակցությանը, Կուսակցական ընկերներին կամ գուցե պարզ մարդկային համեստությունից դրդված: Իմ կարծիքով իհարկե այդ օրը ԱՌՃԱԿԱՏՄԱՆ գնալը իմաստ չուներ բայց եթե ինքը հենց Ազատության հրապարակում հայտարարեր որ ինքը լքում է Ժառանգության կուսակցությունը եվ միանում է Համազգային Պայքարի Ճակատին կարծում եմ հետագա իրադարձությունները ավելի արդյունավետ կլինեին: Րաֆֆին փաստորեն մնաց իր կուսակցության եվ մեր Հայրենի ժողովրդի շահերի միջեվ եվ չկարողացավ ճիշտ ընտրություն կատարելը, թեեվ մինչեվ հիմա ջանում է ՎԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ հավաքույթներ հրավիրել: Չեմ կարծում որ արժեր զոհել Համընդհանուր Պայքարի Շահը հանուն քաղաքապետարանում ստացած տեղերի: Ես, իմ կարճ խելքով, համոզված եմ որ դեռ ուշ չե, որ եվ Րաֆֆին եվ մեր բոլոր ազնիվ հայրենասեր ընդդիմադիրները հնարավորի չափ ազատվեն իրենց կուսակցական պատկանելիություններից, եվ ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ պես գոնե մեկ անգամ փորձ անեն նորից, ինչպես Ազատության հրապարակում էր մինչեվ Ապրիլի 9 ը, Հավաքվեն եվ իրար հետ, ստեղծեն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՃԱԿԱՏ եվ ընտրեն մի ղեկավարող մարմին:
    Շատ կխնդրեի որ այս կարեվոր թերթի մեկնաբանություններն մասնակցող հարենակիցներին, մտքեր փոխանակեն այս ուղղությամբ: Ես արդեն 60 անց եմ եվ շատ բաներ երեվի այնպես չեմ պատկերացնում ինչպես երիտասարդները, բայց կարծում եմ որ Մտքերրի փոխանակությունը, մի ընդհանուր հայտարարի գալու համար,հիմա ամենակարեվորն է Մեր ազգի առջեվ ծառացած խրթին հարցերի առթիվ:
    Հարգանքներով, Գալուստ

  2. Maxim says:

    Իմ կարծիքով ,,Նախախորհրդարանը,, եթե մի քաղաքական ուժի պետք է աջակցի, ապա դա պետք է
    ,,Ժառանգություն,, կուսակցությունը լինի՝ Րաֆֆի Հովհանիսյան, Արմեն Մարտիրոսյան, և մյուս ազնիվ մարդկանց՝ այդ թիմում: Ուստի՝ Արմեն Մարտիրոսյանը մի քիչ խիստ է արտահայտվում ,,Նախախորհրդարանի,, գործունեության հասցեին: Շատ ցանկալի կլիներ, եթե միավորվեին, գոնե
    որաշ գործունեություններով, տարաձայնությունները մի կողմ թողնելով: Լավ, բարի, ազնիվ ուժերի
    համախմբման ժամանակն է, ինչպես այդ արեցին հակառակ բեվեռում՝ երկիրը թալանողները՝ իրենց
    շուրջը համախմբելով՝ կիսագրագետ, անամոթ, անպատիվ, ավազակները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031