Աշխարահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 89-ամյակը այսօր նշվեց նաեւ Գյումրիում: Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում առավոտից մինչեւ իրիկուն Շառլ Ազնավուրի երգերը հնչեցնելուց զատ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները, սպիտակ մեխակները ձեռքերին, շանսոնեի ծնունդը նշեցին նաեւ նրա անունը կրող հրապարկում, որտեղ կանգնեցված է նրա արձանը: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի հավաստմամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր առավոտյան աշհարհահռչակ երգիչի էլեկտրոնային հասցեին շնորհավորական նամակ է հղել գյումրեցիների անունից: Aravot.am-ը Արտաշես Կարապետյանից հետաքրքրվեց, թե Շառլ Ազնավուրին հատուկ հրավերք ուղարկվե՞լ է Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղք հռչակելու ու հունիսից միջոցառումների շարք սկսելու կապակցությամբ: Մշակույթի բաժնի պետն ասաց, որ ամենաառաջինը նրան են հրավիրել, բայց դեռ տեղյակ չէ, Շառլ Ազնավուրը համաձայնե՞լ է Գյումրի գալ, թե՞ ոչ: Ըստ մշակույթի բաժնի պետի,նման հարցերը համակարգում է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժինը, վերջնականպես նրանք կարող են պատասխանել: Aravot.am-ի այն հարցին` եթե Շառլ Ազնավուրը համաձայնի գալ, որտեղ կհյուընկալեն նրա՞ն. չէ՞ որ հունիս ամսին քաղաքը բազմաթիվ արտերկրյա մշակութային գործիչների է հյուընկալելու ու Գյումրու հյուրանոցները չեն բավարարում, Արտաշես Կարապետյանն ասաց. «Կհյուրընկալենք ամենաշքեղ տանը, ամենալավ գյումրեցու տանը, հո Շառլ Ազնավուրի պես մարդուն հյուրանոց չե՞նք ուղարկի»: Իսկ ո՞վ է ամենալավ գյումրեցին , մեր հարցին ի պատասխան քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը կատակեց. «Մնում է որոշենք, թե ո՞վ է ամենալավ գյումրեցին, ո՞վ է մեզանից ամենաջիգյարովը, որ Շառլի նման մարդը նրա տունը գիշերի»: Քաղաքապետարանի պաշտոնյան նաեւ ասաց, որ Շառլ Ազնավուրը այնքան մեծ ներդրումներ է կատարել հետերկրաշարժյան Գյումրիում, որ նա մեծ գոհանակությամբ կընդունի հրավերքը եւ կգա : «Նա կուրախանա, որ Գյումրին հասել է այնպիսի մակարդակի, որ մշակութային մայրաքաղաք է հռչակվել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում նա մեզ հետ կլինի, կգա մեր տոնախմբություններին, ես չեմ կասկածում »,-հույս հայտնեց քաղաքապետարանի պաշտոնյան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մշակույթի բաժինը Գյումրիում, Շիրակի մարզում ղեկավարում են մշակույթից շաաաաաաաաաաատ հեռու մարդիկ: Դրա համար էլ քաղաքում տիրում է անճաշակության, ռաբիզության, գռեհկության մթնոլորտը: Իհաևկե, մեղքը միայն իրենցը չէ, այլ ամբողջ տիրող համակարգի: Միայն կարդացեք. ամենաջիգյարով գյումրեցի, ամենաշքեղ տուն: Ազնավուրին են ուզում զարմացնել? Մի քիչ վեր կագնեք ճահճից, թե չէ “մամ ջան, մամ ջան”-ից այս կողմ չեք գնում:
իսկ ժողկրթբաժինը ում ձեռքում է?հայտնի հոգեկան հիվանդի?որն իր կեխտոտ ծառայությունների դիմաց այն ստացավ ապարից:ամոթ է այսպիսի մարդկանցով երևալ մարդամեջ:մարդ,որը իր օրվա մեծ մասն անցկացնում է խոսք տանել բերելով:
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ, պաշտոնյաները ծաղիկ են դնում ՈՂՋ ՄԱՐԴՈՒ արձանին:
Այսպիսի բան 2-3 տարի առաջ ևս եղավ: Դրանից հետո ես չեմ տեսել, չգիտեմ՝ եղել է, թե՝ ոչ: Մտածել եմ, թե ինչ որ մեկը երևի մարզային և քաղաքային մշակույթի ղեկավարներին բացատրել է, որ դա տխմարություն է:
Բայց՝ ոչ, մեծ երգչի, ՈՂՋ ՄԱՐԴՈՒ արձանին նրա ծննդյան օրը կրկին ծաղիկներ են դրել, այն էլ ինչպիսի ,,հանդիսավորությամբ,,:
Ինչ անուն տաս այս արարքին, եթե ոչ՝ տխմարություն…….
ինչ ճիշտ եք բնութագրել ժողկրթբաժնի վարիչին:խոսք տանել բերելը չգիտեմ,բայց ու շատերն են նկատել որ ականջ է դնում՝փաստ է:հիմա արդեն պարզ է թե ում համար է դնում: