Այսօր Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց, թե ինքը համաձա՞յն է Վահան Հովհաննիսյանի հետ, որ եթե թեկնածու լինի եւ բանակը, Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահը իրեն չսատարեն, ոչ մի ձայն չի հավաքի, դալաններում իրեն կծեծեն եւ ի վերջո ինքը կարտագաղթի:
Հիշեցնենք, որ այսօր իր ելույթում ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը դիմելով պարոն Աշոտյանին, Հրայր Թովմասյանին եւ մյուս նախարարներին՝ նման տեսակետ էր հայտնել:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իր ելույթում ամեն ինչ ասել է. «Ես չեմ արտագաղթելու: Ես ունեի արտագաղթելու շանս՝ սկսած 2000-ից: Գիտական աշխարհում ընդունված ցուցանիշ կա արդյունավետության. գիտնականն այնքան է համարվում ճանաչված եւ հանրահռչակ, որքանով իրեն ցիտում են: Այդ տեսակետից կարող եմ ասել, որ այսօր իմ ելույթի հաջողությունն աներկբա էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աշոտյան դու ոնց կարայիր 2000-ականներին արտագաղթեիր , դու կախարդական ԿԱՐՄԻՐ ՇՈՐՏԻԿ ունեիր:
Լավ է որ չի արտագաղթել, թե չէ մինչև հիմա իր ամենաբարձր պաշտոնը մատուցողը կլիներ, քանի որ ուտողներին հաճոյանալը լավ է ստացվում իր մոտ:
aravot.am ձեզ դուր է եկել ձեր նյութի առաջին նախադասության շարադրանքը ?
Դուր գալու խնդիր չկա, եթե Դուք հիպերհղումի վրա սեղմեք, կհասկանաք ինչի մասին է խոսքը: Դա Վահան Հովհաննիսյանի ձեւակերպումն է եւ հարցս դրա մասին էր:
…Ես անձամբ հրապարակման սկիզբը կարդացի երեք անգամ ու նոր շարունակեցի:Չէի ուզում արձագանքել, բայց մտածեցի երևի դրանից կզգաստանա և ընթերցողներիս կներկայացնի ավելի պարզ ձևակերպումներով մտքեր: