Ուզբեկստանից ծխախոտ կներմուծվի Հայաստանի ազատ առեւտրի գոտի, եւ ինչպես ՀՀ կառավարություն ներկայացրած փաստաթղթում է նշված` այն կներմուծվի առանց հանումների:
Վաղը ՀՀ կառավարությունը իր համաձայանությունը կտա «Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի Պայմանագրի կողմերի եւ Ուզբեկստանի միջեւ այն կիրառելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը, ըստ որի. «Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար Ուզբեկստանի Հանրապետություն ներմուծման նկատմամբ որեւէ սակագնային սահմանափակումներ չեն նախատեսվում, ինչը, ըստ էության, Հայաստանից արտահանվող ապրանքների համար նշանակում է լիակատար ազատ առևտրի ռեժիմի կիրառում` առանց հանումների: Միաժամանակ, արձանագրությամբ ամրագրված է Ուզբեկստանի Հանրապետությունից ծխախոտային արտադրանքի համար մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը Հայաստան ներմուծման հանդեպ հանումների կիրառումը»:
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի` կառավարություն ներկայացրած արձանագրության` արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջեւ ազատ առեւտրի ռեժիմի ձեւավորմանը, որը դրական կանդրադառնա երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, կընդլայնվի պայմանագրի կողմ հանդիսացող երկրների շրջանակը եւ պայմանագրով սահմանված ազատ առեւտրի գոտու աշխարհագրական տարածքը:
Կարդացեք նաև
Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին միանալու առաջարկն արել է Ուզբեկստանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ