«Առանձին համայնքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները՝ խոսքը կարկտահարության մասին է, չպետք է անդրադառնա տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա, մանավանդ, որ դրա համար նախատեսված անհրաժեշտ նախադրյալներ մենք արդեն ստեղծել ենք: Հիշեք, որ օրվա պահանքջը ոչ թե կատարված աշխատանքն է, այլ վերջինիս արդյունքը»,- մայիսի 12-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսպիսի հայտարարություն էր արել:
Այսօր ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց նախարարին՝ «Տասնյակ միլիոն դոլարի բնության պատճառած վնասը ինչպե՞ս կարող է չանդրադառնալ վերջնական ցուցանիշների վրա, պատրա՞ստ է նախարարությունը ներկայացրած թվերն ապացուցել»:
Նախարարը մի թերթիկ ձեռքը վերցրած շտապեց մոտենալ ամբիոնին ու մեծ էր Աղվան Վարդանյանի զարմանքը, երբ այդ թերթիկից սկսեց կարդալ նախօրոք պատրաստված մի տեքստ, ըստ որի «ժողովրդական մի հատ խոսք կա՝ կարկուտը թշնամի, բարեկամ չունի, որ գալիս է՝ բոլորին է տանում ու բոլորից է տանում: Կարկուտը, ցրտահարությւնը միշտ եղել են ու կլինեն: Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանց հաղթահարելու խելքն ու շնորհքը: Արմավիրցին հպարտ մարդ է, սրտաճմլիկ հրապարակախոսությունների կարիք չունի: Արմավիրում աննախադեպ կարկուտից մինչ օրս պետության գերակայությունն է նկատվում: Տասնյակ հարցեր ունենք լուծելու, որոնց վրա բազմաթիվ պաշտոնյաներ օրեր շարունակ տքնում են արդեն..»:
Այս տեքստը կարդալը տեսնելուն պես Աղվան Վարդանյանը չթողնելով ավարտել՝ ընդհատեց նախարարին՝ ասելով, որ հարցը տալիս որեւէ շահարկում չի արել. «Էս գործելաոճն ինձ համար անհասկանալի է, անընդունելի: Ես ձեզ առաջարկում եմ՝ այն ձեր աշխատողը, որ այդ տեքստը գրել է ու տվել է ձեր ձեռքը, հիմա ավելի լավ է գնացեք նախարարություն ու ազատեք աշխատանքից: Ես ձեզ կոնկրետ 3 հարց եմ տվել: Իմ երեք հարցերին փոխանակ պատասխանեք, դուք էստեղ ի՞նչ եք անում, կարդում եք, որ ի՞նչ անեք»:
Կարդացեք նաև
Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ արդեն պատասխանել է հարցերին, իսկ թվերն էլ վիճծառայության ներկայացրած թվերն են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ա~յ քեզ գյուղնախարար:Թղթից կարդալով կարկուտի դեմ կպայքարե՞ս:Միջակության փայլո~ւն դրսևորում:
Հիմա որ մի երկու ,,քաղցր,, տղամարդկային բան գրեմ սրա մասին,չեն հրապարակի…Միայն համեմատելով ասեմ,որ ,,անկախ,, Հայաստանի Նախարարների մակարդակը հիմնականում Խորհրդային ժամանակների կոլխոզի բրիգադիրի մակարդակից էլ ցածր է…Երևի այս համեմատությունից վիրավորվեին նշվածս բրիգադավարները:Դե իսկ խիյարի ծուռը բուսնածի մասնագետն էլ հազիվ ձգեր կոլխոզի նախագահի մակարդակին…
Ահա և մեր անկախության արդյունքներից մեկը ևս…