Լրահոս
Օրվա լրահոսը

Հայց ընդդեմ քաղաքացուհու եւ «ATV» հեռուստաընկերության

Մայիս 22,2013 18:13

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Արամայիս Աղաջանյանը, Մարգո Աղաջանյանը, Թեղուտ գյուղի բնակիչներ Սեյրան Աղաջանյանը, Կարինե Կոխլիկյանը քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու պահանջով, ընդդեմ Թեղուտ գյուղի բնակչուհի Սոնա Պետրոսյանի եւ «ATV» հեռուստաընկերության, 2013թ. մարտի 12-ին հայց են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Հայցվորները հայցադիմումի մեջ հայտնել են. «Սոնա Պետրոսյանը «ATV» հեռուստաընկերութան «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարով անհիմն հերյուրանքներ տարածելով՝ իրենց խայտառակել է հանրության առաջ»:

Մարտի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը, որոշել է, որ դրանք ենթակա են վերադարձման, քանի որ հայցադիմումի մեջ չեն նշվել այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաեւ՝ հայցապահանջները հաստատող ապացույցները: Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ դրա մեջ առկա թերություններն ու խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու:

Հայցվորները մարտի 22-ին կրկին հայց են ներկայացրել դատարան: Սույն գործով դատական երկրորդ նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում նշանակված է վաղը՝ մայիսի 23-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031