Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Armenian Mirror-Spectator. Ամերիկահայ կին ոստիկանն իր շներին հայերեն է սովորեցնում

Մայիս 22,2013 18:02

Կոնկորդի ոստիկան Սիլվիա Թումայանը 1999թ. կարողացավ շուն վարժեցնելու իր կիրքը համատեղել քաղաքացիներին օգնելու իր պարտականությունների հետ: Գրում է «Արմենիա միրոր-սփեքթաթոր» թերթը:

Թումայանը միշտ երազում էր Կոնկորդում առաջինը սկսել K-9 ծրագիրը (ոստիկանական շներ). «Ես միշտ K-9 ոստիկան լինելու մեծ ձգտում եմ ունեցել», ասում է նա:

Վարժեցնելով առաջին K-9-ը շանը՝ Թումայանը ինքնուրույն հիմնադրեց ծրագիրը, իսկ շան անունը դրեց Պատիվ:

Մինչև 2007թ., երբ հիվանդությունից սատկեց Պատիվը, այն մեծ դեր է խաղացել ավելի քան 34 հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած անձանց հայտնաբերելու գործում, ինչպես նաև թմրանյութերի առգրավվման ավելի քան 40 աշխատանքներում:

Պատիվի պատվին հուշարձան է կանգնեցվել, որի վրա գրված է «Ընկեր, գործընկեր, հասարակական գործիչ և ընտանիքի անդամ»:

Պատիվը փոխարինվել է Շարիկով, որին նույնպես վարժեցրել է Թումայանը: Երկու շներին էլ նա սովորեցրել է արձագանքել հայերեն , գերմաներեն և անգլերեն հրամաններին:

«Ես հպարտ եմ, որ հայ եմ», – ասում է Թումայանը՝ ավելացնելով, որ նրան շատ է դուր գալիս, որ Շարիկը նույնպես հասկանում է հայերեն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031