Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ նկարներ անելու համար ինձ պետք է 3 բան` լավ երաժշտություն, լուսանկարչական ապարատ և մենակ մնալու հնարավորություն». Ռոբերտ Լի Քրին

Մայիս 22,2013 17:49

Մեր քաղաքում հաճախ կտեսնենք երիտասարդների, ովքեր միշտ լուսանկարչական ապարատով են: Շատերի համար այն ավելի շատ աքսեսուար է, էլ  ավելի ոճային երևալու համար: Իսկ ահա Ռոբերտ Լի Քրինը (Robert Lee Currin), ով ծնվել է Նյու Յորքում, բայց 7 տարեկանից ապրում է Հայաստանում իր կյանքը չի պատկերացնում առանց լուսանկարչական ապարատի: Ինչպես ինքն է ասում՝ լավ նկարներ անելու համար իրեն պետք է 3 բան` լավ երաժշտություն, լուսանկարչական ապարատ և մենակ մնալու հնարավորություն:Եթե կարողանում է երեքն էլ համատեղել, ապա  ամենաքիչը մի քանի ժամից դուք արդեն կհասցնեք վայելել մեր քաղաքի ամենատարբեր տեսարանները իր  ֆեյսբուքյան էջում:
«Առաջին անգամ նկարելու ցանկություն առաջացել է 14 տարեկանում, երբ զբոսնում էի Հանրապետության Հրապարակով: Նկարեցի հրապարակի ժամացույցը, շատ վատ նկար ստացվեց :),  բայց ոգեշնչվեցի, փորձեցի աշխատել ինձ վրա և կամաց -կամաց զգացի, որ ամեն դեպքում լուսանկարչությունը իմն է»,- ասում է Ռոբերտը::
Ռոբերտը նաև պատմում է, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց Երևանն է, շատ է կապված Երևանի և նրա բնության հետ: Իր խոսքերով՝ նա սպեցիֆիկ երանգներ է ավելացնում իր աշխատանքներում, որպեսզի էլ ավելի «պոզիտիվ» ու տաք ներկայացնի իր քաղաքը:
«Ցավով եմ նշում, բայց Հայաստանից մեկնելու եմ, պետք է սովորեմ,- ասում է լուսանկարիչը,- ճիշտ է, այստեղ մարդիկ տաք են, քաղաքիս ջերմությունն էլ ուրիշ է, ընկերներս, հարազատներս այստեղ են, բայց ուսումս պետք է շարունակեմ արտերկրում: Վերադառնալու եմ իհարկե :), չնայած ինչ- ինչ ֆինանասական խնդիրներ կան, որ չեմ կարողանում հաղթահարել այստեղ»:
Ռոբերտ Լի Քրինը հասցրել է նույնիսկ ցուցահանդես ունենալ, հրավերքը ստացել է «Տերյան» մշակույթի տան կողմից:
«Սկզբում չգիտեի համաձայնե՞մ, թե՝ ոչ, ինձ թվում էր դեռ պատրաստ չեմ, սակայն  երկար մտածելուց և տատիկիս աջակցությամբ ընդունեցի «Տերյան» մշակույթի տան առաջարկը, հասցրեցի նույնիսկ մի քանի նկարներ էլ վաճառել»,- պատմում է Ռոբերտը:
Ասում է՝ տատիկն է իր հովանավորը. «Իր մեծ աջակցությամբ եմ կարողանում աշխատանքներս ցուցահանդեսներում ներկայացնել, ինչի համար էլ իրենից անչափ շնորհակալ եմ»:
Ռոբերտի պապիկը` պարոն Հակոբ Թորոսյանը նույնպես բավականին հայտնի նկարիչ է, բայց արտասահմանում, ցավոք Հայաստանում նրան չեն ճանաչում: Իսկ ահա տատիկը ռեժիսոր է, շատերը նրան կհիշեն «Կինը անձրևից հետո» ներկայացման ցուցադրությունից, որի ռեժիսորը հենց ինքն է` Աիդա Հովհաննիսյանը :
Բացի լուսանկարչությունից՝ Ռոբետը նաև պարում է R&B ոճում և երկար ժամանակ է, ինչ զբաղվում է պարով: Շատ է սիրում նաև ֆուրշետներ պատրաստել, ինչպես ինքն է ասում.
«Չեմ սիրում տեղս հանգիստ նստել, միշտ պետք է ինձ համար ինչ- որ նոր բան գտնեմ բացահայտելու և կարծում եմ, որ հենց դա է կյանքի իմաստը»:
Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031