Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Հավատանք, որ փոխենքն, ըստ էության, նշանակում էր՝ չհավատաք, որ կփոխվենք»

Մայիս 22,2013 16:38

«Իշխանությունը ժողովրդից ընդհանրապես տարանջատված է: Արտագաղթի տեմպերն այս ընտրություններից հետո՝ շատ մեծացավ, ժողովուրդը հասկացավ, որ այս ընտրություններից հետո էլ ոչինչ չփոխվեց: Եվ այն կարգախոսը, որ ասում էին հավատանք որ փոխենք, ըստ էության նշանակում էր չհավատաք, որ կփոխվենք, քանի որ կառավարության կազմից սկսած, ամեն ինչ նույնն է: Հայաստանում ապագան չբեր է, ժողովուրդն այստեղ ապագա չի տեսնում, սահմանամերձ գյուղերը դատարկվում են, խայտառակ վիճակ է տիրում»,- Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով ներքաղաքական իրավիճակը՝ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ  Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ իշխանությունը հինգ տարի հաստատ չի ձգի, քանի որ երբեք այսքան թույլ  իշխանություն չի եղել՝ հասարակության վստահության առումով. «Իշխանության մեջ լուրջ խնդիրներ կան, տարբեր թիմեր, մեկը մյուսի դեմ հոդվածներ է պատվիրում: Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը դեռ իր իրավահաջորդին չի գտել… Գալու է մի պահ, որ իշխանությունը տեսնելու է, որ ապագա չունի այս երկրում: Եթե անգամ բիզնեսմենն է դժգոհ, նշանակում է նրանք իրենց ապագան Հայաստանում չեն պատկերացնում, այսինքն՝ ապահով չեն, քանի որ խլոցիի տարբերակն է գնում»:

Հարությունյանը նշում է, որ իշխանությունը ժողովրդի հաշվին փող աշխատելուց բացի, այս տարիների ընթացքում ոչինչ չի արել, տնտեսությունը վատ վիճակում է, սոցիալական շատ խնդիրներ կան: Իսկ 21-րդ դարում նման իշխանությունները հեռանկար չունեն, ոչ միայն ժամկետի ավարտից հետո, այլեւ՝ այս ընթացքում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031