Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածուն հաղորդում է տվել կողոպուտի կապակցությամբ

Մայիս 22,2013 16:36

ktronՀՀ նախագահի թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը մայիսի 20-ին հաղորդում է տվել «1-02»-ով, իր բնակարանի՝ Արտաշատի Ոստան գյուղի 21 տան կողոպուտի, վնասարարությունների կապակցությամբ:

Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ օրեր առաջ գնացել է Ոստանի իր տուն, որը հայտնաբերել է ամբողջովին անճանաչելի վիճակում:

Ռոբերտ Սիմոնյանն ասաց, որ 2001թ.-ից առանց դատարանի որոշման ապօրինի կնքվել էր տան դուռը, մինչդեռ, տան կնիքները պոկված են եղել, պատշգամբի դռները քանդված…

Ռոբերտ Սիմոնյանը նաեւ տեղեկացնում է, որ իր ետեւից քսան ոստիկաններ, տարածքի ոստիկանապետի մասնակցությամբ, մտել են տուն, իսկ երբ ինքը պահանջել է ընթերականեր, չեն հրավիրել:

Նա հաղորդում է տվել, որպեսզի քրեական գործ հարուցվի կողոպուտի եւ վնասարարության փաստի առթիվ:

Նախագահի նախկին թեկնածուն իր տան հետ կատարվածը կապում է վաղը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատական նիստի հետ:

Դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում է գտնվում ՀՀ նախագահի, նախկին երկու նախագահների, ՀՀ նախագահի թեկնածուների, ԱԺ-ի, կառավարության, ԱԱԾ-ի,  գլխավոր դատախազի, հատուկ քննչական ծառայության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ գործը:

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն գտնում է, որ մենք գործ ունենք իշխանության յուրացման հետ:

Նա հղում է անում ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների , հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

17 էջից բաղկացած պահանջներում Ռոբերտ Սիմոնյանը անդրադարձել է նաեւ ԿԸՀ գործունեությանը, իրավահավասարության սկզբունքների կիրառմանը:

Ըստ նրա, գրավի կիրառումը չի կարող դիտվել իրավահավասարություն, քանի որ նախագահն ըստ էության վայր չի դրել իր լիազորություննները, ընտրություններին մասնակցելու ժամանակ օգտագործել է «իր ամբողջ համակարգի լծակները, ֆինանսները, ազդեցությունը, լրատվական խամաճիկների քարոզչական ապարատը, որտեղ հավասարություն կոչվածը չի գործում»:

Մինչ օրս տեղի են ունեցել մի քանի դատական նիստեր, ուր, բացի Ռոբերտ Սիմոնյանից, պատասխանողներից որեւէ մեկը ոչ միայն չի ներկայացել, այլ գրավոր առարկություններ չկան:

Զրուցակիցս պահանջում է ձեռնարկել միջոցներ՝ նշյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

«Ոչ մի համակարգ չի հերքել իմ ներկայացրած փաստերը, սակայն օրենքի սահմանված կարգով որոշում չի կայացվել, եւ ես չեմ ստացել»,-ասում է ՀՀ նախագահի նախկին չգրանցված թեկնածուն:

Վերջինը դատարանից պահանջում է պարտավորեցնել վերոհիշյալ պատասխանողներին, ընթացք տալ իր բողոքին, իրեն ՝ հայ ժողովրդին ճանաչել տուժող, հարուցել քաղհայց իր՝ հայ ազգի նյութական եւ բարոյական վնասները հատուցելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031