Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ Աշոտյանին. «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք»

Մայիս 22,2013 16:33

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց իր տեսակետը կառավարության ծրագրի մասին. «Եթե տարիներ առաջ կառավարության ծրագիր կամ բյուջե ներկայացնելիս ասում էին՝ տղերք, մենք լավն ենք, հետո պրոգրես եղավ, սկսեցին ասել՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք: Հիմա պրոգրեսն ակնհայտ է՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք: Լավ, եկեք: Եթե մենք ուզում ենք համագործակցել, պետք է անկեղծ լինենք, բայց մենք անկեղծ չենք: Եթե դուք լավն եք, մենք վատը, էլի ինչի՞ եք ուզում համագործակցել, չէ՞ որ դուք ամնալավն եք: Այդպես չէ՞, Գալուստ Գրիգորիչ»:

Խոսելով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթներից՝ նա ասաց. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞  ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:

Նա վստահեցրեց, որ երկրում իսկապես կատաստրոֆիկ վիճակ է եւ կոչ արեց ՀՀԿ-ականներին անկեղծ խոստովանել դա. «Պետք չի մեզ ասել, որ մենք բոլորս նույն նավի վրա ենք: Մենք գործ ունենք նավապետերի հետ, ում ձեռքում է ռույլը, ով քշել էլ, պարզվում է չի իմանում: Մեր հասարակությունն այսօր ադեկվա՞տ է այն մարտահրավերներին, որ այսօր մեր առջեւ կանգնած է:

Այն պատգամավորները, որոնք փորձում են այստեղ էմոցիա մտցնել՝ չարաշահելով հայրենիք բառը…դու մի ասա՝ երկրում կա բացասական էներգետիկա, եւ դուք ամբողջ կառավարությամբ պայքարում եք այդ բացասական աուրայի դեմ, ոչ թե բացասական երեւույթների:

Ինչպե՞ս հավատամ այն ՀՀԿ-ական պատգամավորի խոսքեին, որ էստեղից ասում է՝ եթե հանկարծ կառավարությունը իր խոստումը չկատարի՝ ես դեմը կկանգնեմ: Չեմ հավատում, էդ ե՞րբ եք դեմը կանգնել: Ամբողջ քննարկման ընթացքում ոչ ոք չկարողացավ հասկանալ՝ վերջապես կառավարության մոտիվացիան ավելի բարեկեցիկ հասարակություն սարքելու ո՞րն է»:

Նա ընդգծեց, որ իր տեքստում ավելի խայտառակ բաներ է գրել, բայց ավելի լավ է չկարդա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի պահ թվում է, որ այս ամենը կատարվում է ոչ թե երկրում, այլ՝ թաղում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031