Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության ծրագրի մասին խմբակցության կարծիքը ներկայացնելիս ասաց. «Կառավարության ծրագրի ներկայացումը, համաձայն մեր կառավարության տրամաբանության, առիթ է ԱԺ-ում վստահության քվե ստանալու համար: Նախ, այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի, որովհետեւ մինչեւ այս երբեւէ ծրագրերը չեն իրականացրել»:
Նա ասաց, որ այդպես էլ քաղաքապետից, ոչ էլ վարչապետից չեն լսել մի հոդաբաշխ բացատրություն, թե ինչպես են կարողացել դիզել իրենց ահռելի կարողությունը՝ աշխատավարձով. «Ինչպե՞ս է համարձակվում վստահության քվե ուզել մի կառավարություն, որը նախագահել է այդքան մարդու արտագաղթ: ՀՀ պատմության մեջ այն բացառիկ կառավարությունն եք դուք, որի կառավարման օրոք տեղի է ունենում արյունալի արտագաղթ: Ինչպես է համարձակվում վստահության քվե ուզել մի կառավարություն, որն ընտրություններից առաջ թաքցնում է գազի թանկացումը»:
Լեւոն Զուրաբյանի ելույթը կիսատ մնաց: Այն կշարունակի վաղը, քանի որ ելույթների ժամն ավարտվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ