Ստամբուլի դատարանը թուրքահայ գրող Սևան Նիշանյանին դատապարտել է 58 շաբաթվա ազատազրկման՝ իր բլոգում Մուհամամեդ մարգարեին վիրավորելու համար: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Պատիժը չի կարող փոխարինվել տուգանքով, սակայն Նիշանյանը բողոքարկելու հնարավորություն ունի:
Անցյալ տարի նա իր բլոգում գրել էր. «Մենք պետք է պայքարենք ատելության քարոզի դեմ, իսկ մի արաբ լիդերի ծաղրելը, թե նա հարյուրավոր տարիներ առաջ տեսել է Ալլահին ու նրանից քաղաքական, ֆինանսական ու սեռական կարողություն ստացել, ատելության քարոզ չէ»:
Մայիսի 22-ին՝ դատավճռի օրը, Նիշանյանը վերահրապարակել է իր գրառումը՝ նշելով. «Եկեք տարածենք այն հոդվածը, որին Ստամբուլի 10-րդ քրեական դատարանում 13 ու կես ամիս են տվել՝ կրոնական բլա-բլան վիրավորելու համար»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ