Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների»` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն «Վերջին դասի» միջոցառումներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն