ԵԽԽՎ կազմակերպած «Ազգային խորհրդարանների դերը Եվրոպայում մեդիա կարգավորման հարցերում» համաժողովի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ իրավապաշտպանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել այն կապակցությամբ, որ Ադրբեջանում պատասխանատվություն է նախատեսվում համացանցում հասցված վիրավորանքի համար: ԵՄ մեդիա ազատության բազմակարծության փորձագետների խմբի անդամ Բեն Համերսլեյն ասաց, թե հումորային պատասխան ունի այս հարցին. «Սկսենք արդեն իսկ մարդասիրական օգնություն ուղարկել Ադրբեջանին, քանի որ եթե սկսել է տարտարոսը գլորվել՝ վաղ թե ուշ, պետք է սկսենք օգնել»: Իսկ միջազգային իրավունքի պրոֆեսոր Դոուվ Կորֆը նկատեց, թե լավ է, որ Ադրբեջանը եվրոպական ընտանիքի անդամ է. «Ընտանիքը կարգի կհրավիրի անկարգ երեխային»:
«Առավոտ» օրաթերթ