Բարդուխ Գաբրիելյան. «Մանրաձուկը բաց են թողնում, որսագողերն էլ հետեւից որսում են»:
«Սիգ ձնկատեսակի պաշար այսօր Սեւանա լճում գրեթե գոյություն չունի»: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց Կենսաբազմազանության կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Նրա խոքերով` «Մենք առաջարկել ենք ձկնկիթ բերվի Ռուսաստանից եւ բաց թողնվի Սեւանա լիճ, բայց պահպանության հարցերը եթե էլի չլուծվեն, նույն վիճակը կլինի ինչ իշխանինն է` բաց են թողնում, որսագողերն էլ հետեւից որսում են»:
Պարոն Գաբրիելյանի ներկայացմամբ` ընդհանարապես Սեւանա լճի ձկնապաշարները անմիխիթար վիճակում են, նման վիճակ լճի պատմության ընթացքում չի գրանցվել. «Ժամանակ է եղել, որ իշխանն է գերակշռել, հետո` կողակը, բայց այսօր արդյունաբերական պաշար չունենք, չհաշված ներմուծված, անցանկալի ձկնատեսակը` արծաթափայլ կարասը, որը մենք դիտում ենք ոչ արժեքավոր ձկնատեսակ Սեւանի համար: Այսօր, ցավոք, ավելացել են էլի ոչ ցանկալի տեսակներ, որոնք ինչ-ինչ ձեւով ներմուծվել են եւ լուրջ վտանգ են տեղի ձկների համար: Անհետացող տեսակներից է Սեւանի էնդեմիկ իշխանը, բեղլուն եւ կոհակը»: Իսկ անհետացման հիմնական պատճառը, ըստ մասնագետի, ոչ պատշաճ պահպանությունն է: Պարոն Գաբրիելյանի փոխանցմամբ` այսօր բակերում կամ շուկայում սիգ են ազատ վաճառում, իսկ դրանք մատղաշ ձկներ են, այսինք 1,5 տարեկան. «Սիգը սկսում է հասունանալ 2 եւ ավելի տարեկանից, շուկայում հիմնականում ոչ հասուն ձկներն են»:
Սեւանի ձկնատեսակների համար վտանգ է նաեւ 80 ականներին ներմուծած «Ամուրյան չեբաչոկ» ձկնատեսակը, որը իբր թե մոծակների դեմ պայքարելու համար են ներմուծել, քանի որ այդ ձուկը սնվում է թրթուրներով, սակայն այս ձկնատեսակը սնվում է այն հատվածներում, որտեղ մանրաձկներն են, ուստի կերակրվելու առումով մրցակից են:
Կարդացեք նաև
Մանրաձուկ բաց թողնելը, պարոն Գաբրիելյանի խոսքերով` լավ է, սակայն օրինակ` իշխանի 2 ենթատեսակների պոպուլիացիան չի վերականգվում. «Թեկուզ մեծ քանակությամբ բաց են թողնում, սակայն այն առաջին տեսակներն արդեն պետք է հասունացած լինեին եւ գնային գետերը, դրանք գետերում են բազմանում, նրանք, փաստորեն, պահպանության բացակայության պատճառով չեն կարողանում բարձրանալ գետերը, եւ որսվում են գետաբերանին: Որոշներն էլ, եթե կարողանում են գետերը լցվել, գյուղերի բնակիչներն են որսում: Մենք այսօր իշխանի բնական պոպուլիացիա չունենք»:
Գիտական կենտրոնի տնօրենի ներկայացմամբ` «Ձկնապաշարների մաքսիմալ քանակը եղել է 90 ականների սկզբին` 30 հազար տոննա սիգ, հետո կամաց-կամաց իջել է, նախանցյալ տարի ունեցել ենք 8,5 տոննա սիգ եւ 50 տոննա կարաս: Մենք արդյունաբերական ծավալի ձկնապաշար չունենք» :
Նելլի ԲԱԲԱՅԱՆ