Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանն ու Մկրտիչ Մինասյանը կգնա՞ն գյուղ, աթար կվառե՞ն (Տեսանյութ)

Մայիս 22,2013 15:24

ՀՀԿ-ական, էներգետիկ Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, որ աթարն էկոլոգիապես ամենամաքուր վառելիքն է

«Աթարի մեջ վատ բան չկա, էկոլոգիապես ամենամաքուր վառելիքն է»,-այսօր, «Ֆորում» ակումբում այսպես արձագանքեց  ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը`այն դիտարկմանը, թե գազի գնի բարձրացման հետեւանքով գյուղացիները ստիպված են լինելու աթար վառել: Նրա հետ այս հարցում համակարծիք էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը լինելով մասնագիտությամբ էներգետիկ, վստահեցրեց, որ «աթարի ծուխն իր մեջ թունավոր բաներ չունի»:

«Ամբողջ մարդկությունը ամբողջ կյանքում դա է արել», -փաստեց Վարդան Բոստանջյանը` վստահեցնելով, որ աթարի ծխից վնաս չկա: Այնուհետեւ պարոն Բոստանջյանը ափսոսանք հայտնեց, որ մարդիկ իրենց «գյուղի ներդաշնակ կյանքը թողնում են եւ գալիս ընկնում քաղաք, այս ավտոների մեջ, դա՞ է լավը»:

Աթար վառելու մեջ վատ բան չտեսնող պարոն Բոստանջյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինքը հետ կգնա՞ եւ աթար կվառի՞:

ԲՀԿ-ական Բոստանջյանը պատասխանեց. «Տո ես էլ չեմ գնա, քո կարծիքով, որ սենց մեծ-մեծ խոսում եմ, ես ինքս էլ կատարո՞ղ եմ, ես ուզում եմ ասեմ, մենք դեֆորմացվել ենք, հասկանո՞ւմ եք»: Պարոն Բոստանջյանի հետ հարց ու պատասխանը` տեսանյութում.

Նույն հարցը չհասցրեցինք ուղղել աթար-վառելիքի գովք անող Մկրտիչ Մինասյանին, որը պատճառաբանելով, թե նիստից է ուշանում` գնաց:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031