Լրահոս
Օրվա լրահոսը

Գրախանութի երիտասարդ աշխատակիցը նաեւ գրում է

Մայիս 22,2013 15:22

Շատ ընթերցասերներ գուցե նախանձեին Վահե Ղուկասյանին, քանի որ նա աշխատում է Մաշտոցի պողոտայում գտնվող «Գրքերի աշխարհ» գրախանութում:

Գրախանութի մշտական այցելուները անկասկած նկատած կլինեն Վահեին, ում համարյա միշտ կարելի է գտնել գրախանութի ինչ-որ անկյունում՝ գիրքը ձեռքին:

«Ոնց որ պոնչիկանոցում աշխատողը պոնչիկ չուտի»,- Aravot.am-ի հետ զրույցում նա այսպիսի բնորոշում տվեց իր կարդալուն:

Արդեն երկու տարի է, ինչ Վահեն աշխատում է գրախանութում, եւ այդ ընթացքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, միշտ էլ կարդալու բան է գտել այնտեղ:

«Օր կա քիթ սրբելու ժամանակ չի լինում, ինչ մնա՝ գիրք կարդալուն: Եթե գալիս ինչ-որ գիրք շատ են հարցնում, ինձ էլ է սկսում հետաքրքրել էդ գիրքը, վերցնում-կարդում եմ»,- նշեց գրախանութի աշխատակիցը՝ պնդելով, որ գիրք ընտրելու կոնկրետ ձեւ չունի, ու նաեւ հաշվի առնելով  գրախանութի աշխատակցի իր պարտականությունները ՝ գրախանութում գիրք կարդալը դանդաղ է ստացվում:

Մասնագիտությամբ արեւելագետ Վահեին ավելի շատ հետաքրքրում է գրականության ֆանտաստիկայի ժանրը: Հենց այս նույն ժանրի մեջ էլ փորձում է գրել:

Վահեի խոսքով՝ իր գործերը կամ տպվում են թերթերում կամ տեղադրվում են բլոգում:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք ճի՞շտ է մեծահասակների այն պնդումը, որ երիտասարդները գիրք չեն կարդում:

«Այդպես չեմ կարծում, որովհետեւ կան գրողներ, որոնց փորձում են մոդայիկ դարձնել: Հայ ժամանակակից գրականության մեջ էլ կան այդպիսի հեղինակներ, որոնց գործերը կարդում են երիտասարդները»:

Սակայն Վահեի կարծիքով, հայ ժամանակակից գրականությունը հիմնված է որոշակի թեմաների վրա, եւ երկու տարբեր գրողների գործերը հաճախ նույն թեմատիկ բնույթն ունեն:

Նշենք նաեւ, որ աշխարհի շատ հայտնի գրողներ իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում աշխատել են գրախանութներում ու գրադարաններում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 Լուսանկարը՝ Վահե Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031