Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը կոչ է անում հրաշքները տարբերել կառավարության ծրագրից

Մայիս 22,2013 15:00

Նա վստահեցրեց, որ վարչապետն ինչ ասում է՝ ճիշտ է ասում

 Այսօր լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք կառավարության ծրագրի մասին, հավատո՞ւմ եք, որ այդ ծրագիրը հրաշքներ կանի՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք ռեալ ծրագրից, դուք անդրադառնում եք  հրաշքներին: Տարբերեք իրարից: Սա ռեալ, կոնկրետ ծրագիր է: Որ մենք հավատում ենք՝ անպայման անելու ենք, եւ ես  վստահ եմ, որ կանենք: Եվ հետո խնդրում եմ հրաշքներից մի խոսացեք»:

Հարցին՝ որ ասում եք հնարավոր է այս ծրագիրը կատարել, կարելի՞ է ասել, որ  մտքի հեղափոխություն է եղել արդեն Ձեր մոտ: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, որ փոխվել են մարդիկ, փոխվել են ժամանակները եւ պետք է փոխվեն նաեւ իրենք, հեղափոխություն պետք է լինի, բայց ոչ թե փողոցներում, այլ՝ մտքի հեղափոխություն, որպեսզի այդ ծրագիրը կարողանան կյանքի կոչել: Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ նախորդ ծրագիրը ձախողվել է: Դուք լավ գիտեք, որ այդ ծրագրի ահռելի մասը կատարվել է: Բավականին շատ դրական կառավարության աշխատանքը չի ներկայացվում որոշ մարդկանց կողմից: Բոլորիս հասանալի է՝ քաղաքական մոտեցում է: Ես համարում եմ, որ նախորդ ծրագրում կան թերություններ, կան չկատարած բաներ, բայց դա չի նշանակում, որ նախորդ ծրագիրը ձախողվել է: Մտքի հեղափոխություն ասելով՝ ես ոչինչ էլ չեմ հասկանում: Մարդը ինքը պետք է իր մոտեցումները փոխի իր աշխատանքի նկատմամբ: Մենք ոչ մեկս ծնված չենք էդ բոլոր բնական խելքով, պաշարներով: Եթե մենք հաջողության չենք հասնում, պիտի մեր մոտեցումները փոխենք: Ուզում եք համարեք դա մտքի հեղափոխություն: Վարչապետը դա էդ ձեւ է համարում: Մոտեցումներն են փոխվել՝ մեկը կարող է ասել, մտքի, մեկը կարող է ասել գործողությունների հեղափոխություն, նայած ով ինչ գնահատական է տալիս: Ես համոզված եմ՝ չկա ըտենց մարդ, որ 100 տոկոս աշխատանքի դեպքում 90 տոկոս կարողանա անի ամեն ինչ ճիշտ: Յուրաքանչյուր մարդ, մինչեւ իր մահանալը, ամեն րոպե էդ ամեն ինչով անցնում է: Չկա ըտենց մարդ, որ կարող է գլուխ գովա, որ ինքը անցել ա, գիտի ու էլ սխալ չի անելու: Օրական եթե մի քանի հատ ժողով ես անում, 100-ավոր հանձնարարություն ես տալիս, ո՞վ ա վստահ, որ էդ 100-ն էլ ճիշտ կարող են ավարտել: 100-ից 80-ը, եթե ճիշտ հանձնարարականներ լինեն, արդյունքն երեւա՝ նշանակում է դու ճիշտ, լավ աշխատանք ես անում, իսկ էն 20-ը, որ արդյունքը չերեւաց՝ անպայման պիտի մոտեցումը փոխվի: Ես հաստատակամ մոտեցում չեմ սիրում, որ ասել եմ ու վերջ: Պիտի կարողանաս աշխատես, ինքդ քո սխալները գնահատես, ինքդ փոխես մոտեցումդ: Հիմա դա ուզում եք համարեք ուղեղի հեղափոխություն, մոտեցման հեղափոխություն, աշխատանքի ձեւի փոխման հեղափոխություն: Կարեւորը՝ աշխատանքը արդյունք ունենա»:

Դիտարկմանը, որ վարչապետն է այդ ձեւակերպումը տվել՝ մտքի հեղափոխություն՝ նա արձագանքեց. «Մեր վարչապետն ինչ ասում ա՝ ճիշտ ա ասում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չոռնիի գողական վերլուծությունը՝ կառավարության ծրագրի շուրջ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031