Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկաբույժ. «Կաթնախառնուրդները նարկոտիկ են» (Տեսանյութ)

Մայիս 22,2013 14:48

Երեխային մայրական կաթից զրկելն ու կառնախառնուրդ տալը հանցագործություն է

Մինչեւ 6 ամսական ոչ մի ծծակ, ոչ մի գրամ ջուր, հյութեր, միայն՝ մայրական կաթ, իսկ ընդհանրապես երեխաներին պետք է մինչեւ 2տարեկանը մայրական կաթ տալ: Այսօր «Հենարան» ակումբում մանկաբույժ ԱննաԲալյանը մայրերին դիմեց նման կոչով: Բժշկուհու դիտարկմամբ` անհրաժեշտ է բնակչությանն ու մայրերին տեղեկացնել, թե որքան կարեւոր է մայրական կաթը հետագայում երեխայի աճի եւ զարգացման համար:

Ասուլիսի մեկ այլ մասնակից Գայանե Զաքայանն էլ նշեց, որ շատ կարեւոր է ստեղծել մոր եւ երեխայի միջեւ կապը, այսինքն երբ երեխան ծնվում է, նա անապահով է, իսկ կրծքով սնուցումը թույլ է տալիս ստեղծել եւ պահպանել մոր եւ երեխայի միջեւ հոգեբանական կապը, ինչի շնորհիվ երեխան իրեն ապահով եւ վստահ է զգում. «Եթե երեխան իրեն վստահ է զգում, նա սկսում է ավելի շուտ վստահել շրջապատին: Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական երեւույթ է, որ հասակն ու բոյն ավելացնեն, այլ դա հոգեբանորեն շատ կաեւոր է»:

Զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանի խոսքերով էլ՝ մինչեւ 1 տարեկան երեխաները սկսում են առարկաները հետազոտել ձեռքով, բերանով, աչքերով՝ հասկանում են, որ գդալն ուտելու համար է, սանրը`մազերի, հենց այդ շրջանում են երեխաները սկսում ինքնուրույն ուտել: Մասնագետի ներկայացմամբ՝ չի կարելի երեխաներին ստիպել ուտել, ինչպես շատ մայրեր անում են խաղերի միջոցով, ասելով`մեքենան եկավ-եկավ բերանը բաց. «Այս դեպքում ուտելը երխայի համար դառնում է խաղ: Պետք է նրան ազատ թողնել»:

Մանրամասնեը՝ տեսանյութում

Аravot.am-ի այն դիտարկմանը, որ երեխայի ծննդի առաջին իսկ օրը ծննդատներում կաթնախառնուրդ են տալիս, քանի որ նորածինն անընդհատ լաց է լինում, բուժաշխատողները շատ դեպքերում գլուխ չեն դնում՝ մանրամասն բացատրելու ու սովորեցնելու համար, տիկին Բալյանն ասաց, որ այսօր «Մանկանը բարեկամ» ծննդատներ կան, որտեղ մանրամասն բացատրվում է ինչպես պետք է կերակրել, մորը պետք է աջակցվի բոլոր օղակներում, բոլոր նման ծննդատները գիտեն, որ պետք է խրախուսեն կրծքով կերակրելը: Իսկ այնինչ դուք նկարագրում եք՝ հանցագործություն է»:

Մանկաբույժի խոսքերով՝ կաթնախառնուրդները նարկոտիկ են, մայրերը պետք է իմանան, որ եթե սկսեն կառնախառնուրդներով կերակրել, ապա նորածինները կհրաժարվեն մայրական կաթից:

Մանրամասները՝տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031