Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Մեջլումյան. «Մուսուլմանական Իրանն անցած տարի հեղափոխական համաներում արեց»

Մայիս 22,2013 14:33

«20 տարի մարդիկ փակ ռեժիմում դեգրադացիայի են ենթարկվում, հոգեբանական խոր անկման. ի՞նչ է անում համակարգը, որ 20 տարի անց ազատ արձակված մարդը դառնա հասարակության լիարժեք անդամ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» խոսելով Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայման, ներման ու համաներման նախադեպի բացակայության մասին, ասաց  լրագրող Զարուհի Մեջլումյանը: Ներկայացնելով տվյալներ՝ Մեջլումյանը նշեց, որ 22 անձ ցմահ բանտարկության է դատապարտվել 18-21 տարեկանում, նրանցից 15-ը՝ զինվորական է: Մեջլումյանի խոսքով՝ «Մեր քաղաքացիական նախաձեռնության ջանքերով ընդունվեց օրենք, ըստ որի արգելվում է վերացնել կյանքի դեմ ուղղված հանցագործության իրեղեն ապացույցները: Սա ես համարում եմ մեծագույն հաղթանակ: Հայաստանում իրեղեն ապացույցները ոչնչացնում են: Եթե համակարգը պահպանում է մարդու կյանքը, այն պարտավոր է պահպանել իրեղեն ապացույցները:

Իրեղեն ապացույցների ոչնչացումը իներցիոն պրոցես էր՝ պահպանված այն ժամանակներից, երբ մահապատիժ էր կիրառվում»:

Մեջլումյանը նշեց, որ 12 կալանավայրերում ընդամենը 11 հոգեբան է աշխատում, որոնք մասնագիտությամբ հոգեբան չեն, պարզապես դասընթացներ են անցել:

Նա նաեւ հայտնեց՝ «Անգամ մուսուլմանական Իրանն անցած տարի հեղափոխական համաներում արեց՝ ազատ արձակելով ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին: Իսկ Հայաստանում  այդպիսի նախադեպ չկա»,-ասաց Մեջլումյանը, նշելով, որ կարեւորում է քրիստոնյա Հայաստանի համար ներման ինստիտուտի գործունեությունը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031