Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը «չբավարարված» ընդդիմությանը՝ «ԱԺ-ն բավարարվելու տեղ չի»

Մայիս 22,2013 13:43

Այսօր ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգության» հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այն չընդունվեց 41 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այդ օրինագիծը մեկ տարի է՝ քննարկվում է եւ արդեն պարզ է իրենց դիրքորոշումը՝ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց, որ հետաձգվի քվեարկությունը, օրինագծի վրա միասին աշխատեն, նոր դնեն քվեարկության, սակայն նրա առաջարկը մնաց անպատասխան:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմեց ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա կոչ արեց չհանդուրժել եւ այլեւս թույլ չտալ, որ որոշ մարդիկ վիրավորեն գործադիր իշխանությանը, անվանեն խաբեբա, խարդախ: Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանն այդպես էր անվանել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Լեւոն Զուրաբյանն էլ իշխանությանը կոչել էր անբարոյական: Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Շատ ցավալի է, որ անբարոյականները խոսում են բարոյականության մասին եւ ճշմարտության մասին: Եթե կա անբավարարություն, ԱԺ-ն բավարարվելու տեղ չի: Խնդրում եմ կարգի հրավիրել նրանց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031