Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունակ և անհեռանկար

Մայիս 22,2013 13:31
Agvan Vardanyan

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի 22-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և° առաջադրանքներով, և° ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և° կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և° կառավարության գործելաոճին, և° իրականության ու հայտարարվածի հակասությանը:

Միայն ցավով արձանագրեմ՝ շատ հավանական է, որ ա°յս կառավարությունը ա°յս  ծրագիրը նույնպես ձախողելու է: Իբրև վկայություն՝ մի մեջբերում վերջին՝ արտաքին ռիսկեր բաժնից. ¦Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը… կարող է զսպող ազդեցություն ունենալ… նաև ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա§:

Այո°, կառավարությունը գրեթե չի փոխվել, ծրագիրը գրեթե չի փոխվել, բայց փոխվել է կյանքը, ավելի են խորացել-սրվել մեր պետության ու հասարակության առջև ծառացած բարդագույն խնդիրները:

Մենք նաև դուրս ենք եկել պարբերական ընտրությունների ցիկլից, ու թվում է՝ առնվազն չորս տարի, վարչապետի խոսքերով, ¦նվիրական, տքնաջան աշխատանքի§ ժամանակ ունենք:

Ճիշտ է, քաղաքական մեծամասնությունը կարծում է` անցած ընտրություններում ինքը ժողովրդի անվերապահ վստահությանն է արժանացել, իսկ մենք էլ վստահ ենք` իշխանությունը ուղղակի ջարդել է ընտրական համակարգը Հայաստանում, և ընտրություններով ոչինչ չի որոշվում:

Վերջին ընտրություններում ինձհամարերկուտիպական դրվագկար. ցուցադրումեն կադրեր, երբընտրականտեղամասումթաղիտղան աղմուկ, հայերեն՝ դեբոշ էր սարքել: ՀայաստանիՀանրապետությանոստիկանի համազգեստովչորսանձինքուղղակիիվիճակիչէին, չէին համարձակվում թաղիայդ տղայինզսպել:Նահարձակվումէր, գոռգոռում, երեք-չորս անգամներխուժում տեղամաս:  Ոստիկանի համազգեստովանձինք, այսինքն՝ պետությունը,  անզորէր այդտղայիառաջ:

Երկրորդ պատկերը՝ լրագրողներըհարցեն տալիս վարչապետին՝ ահազանգեր կան, որ ընտրակաշառք են  բաժանումՀանրապետականը և ոչմիայն: Վարչապետնասում է՝ հերյուրանք է: Խելացի պատասխան:

Երեւանիտասնյակհազարավորբնակիչներստացելենայդընտրակաշառքը, հազարավորները բաժանել են: Այդքան մարդ առնվազն գիտի, որ տվել ու ստացել է, գիտի՝ ինչն-ինչոց է: Իշխանությունն ասում է՝ հերյուրանք է: Խոսքիև իրականության այսհակասությունն է մեր կյանքի  ճշգրիտ բնութագիրը:

Բայց այսօր արդեն սա էլ կարևոր չէ. ո°չ մենք ենք Ձեզ համոզելու, ո°չ էլ Դուք եք հրապարակավ խոստովանելու, որ իշխանության վերարտադրությունը գերնպատակ է:

Կարևորը այլ բան է: Մարտունակ, ապահով, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստան ունենալու ի±նչ նախադրյալներ ենք ստեղծել և ինչպե±ս ենք հասնելու այդ տեսլականին: Այս բոլոր բառ-բնորոշիչները, բնականաբար, կառավարության ծրագրից են: Թղթի վրա գրված:

Կյանքը բոլորվին այլ է՝ հոգևոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում:

Մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության վրա շարունակական ճնշումներ: Անկախ պետականության 22 տարիների արդյունքը սա± էր լինելու:

Մենք չենք ասում՝ ոչինչ չի արվում: Մենք ասում ենք՝ արվածը անսահման քիչ է ու տանում է ոչ մի տեղ: Մենք մեղավոր փնտրելու խնդիր էլ չունենք: Բնականաբար, մեղքի, պատասխանատվության բաժին ունեն բոլոր կառավարությունները, քաղաքական հիմնական բոլոր ուժերը: Բայց մի±թե ժամանակը չէ կանգ առնել և լուծումներ փնտրել:

Մենքմիակ ճիշտն ենք, մենք պարտավոր ենք անընդհատ վերարտադրվել§,- մտածողությունն այլևս սպառում է ձախողել Հայաստանի պետականությունը:

Այո°, քաղաքական մեծամասնությունը կարող է հրահանգով միաձայն քվեարկել ու միանձնյա կառավարել: Բայց ո±րն է նպատակը: Եթե թղթի վրա գրվածը, ապա ինչու± ենք անընդհատ հեռանում այդ նպատակից, ինչու± ենք  ազգերի, պետությունների մրցակցության մեջ անընդհատ  տանուլ տալիս:

Երբ է անցյալի ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը մեզ հարկադրելու անձնական, խմբային, քաղաքական շահերից վեր կանգնել ու պետական մտածողություն դրսևորել:

Ի վերջո, ամենքս նույն հող ու ջրից ենք: Այս դահլիճի բոլոր՝ իշխանական-ընդդիմադիր-այլընտրանքային,  հատվածներում մարդիկ են, ում հետ ճանապարհ ենք անցել, կյանք ենք ապրել: Մենք հո գիտենք, որ քաղաքական մեծամասնության առնվազն 80 տոկոսն էլ է դժգոհ այս վիճակից ու անելանելիության զգացողություն ունի:

Ակնհայտ է՝ ստեղծված անհեռանկար կացությունից ելք գտնելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, որը եթե ճիշտ հետևություններ չանի, հենց ինքն է փլուզեու խաղաղ, անցնցում զարգանալու մեր հնարավորությունը: Խնդրում եմ՝ մի° մոռացեք՝  հաճախ անակնկալ անկումը գալիս է հենց այն պահերին, երբ իշխանությանը թվում է, թե բոլոր վտանգները ետևում են մնացել, և ինքը բացարձակապես տիրապետում է իրավիճակին:

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

Ես սովորեցնելու, դաս տալու ոչ մի ցանկություն չունեմ: Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան: Անկախ պետականությունը, ազատ հայ մարդը և յուրաքանչյուրիս պարտքը՝ մեզանից հետո թողնելու երկիր, որտեղ ընդդիմություն-իշխանություն ներկայացնող ամեն մեկս ու մեր զավակները հպարտ ապրելու հնարավորություն կունենան:

Ցավոք, ա°յս կառավարության ա°յս ծրագիրը մեզ չի մոտեցնում այդ նպատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031