Այսօր Սամվել Ալեքսանյանը լրագրողներին տեսնելուն պես՝ նեղացած դեմք էր ընդունում: Բանն այն է, որ նախօրեին, երբ Գագիկ Ծառուկյանը մասնակցում էր նիստին, բոլորի ուշադրության կենտրոնում նա էր: Սամվել Ալեքսանյանը Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ եք նեղացել՝ բացատրեց. «Առավոտ շուտ հելա, տրամադրված եկա, ասի մի 3-4 հարցազրույց տամ, էն էլ ինձ ոչ մի հարց չտվեցիք, բա դու ըլնեիր՝ չէի՞ր նեղանա»:
Վստահեցրեց, որ իր քրոջ որդին՝ Արթուրը, Մալաթիայի թաղապետ չի լինելու: Նա նաեւ վստահեցրեց, որ նա մնալու է ավագանիում:
Խոսելով ընտրությունների մասին՝ Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ բացարձակապես չի խառնվել: Երբ հիշեցրինք, որ ընտրատեղամասից ընտրատեղամաս էր գնում՝ նա պատասխանեց. «Ընտրություններին ահազանգ եղավ, գնացի ասեցի տենամ ինչ կա: Ասի խելոք մնացեք»:
Մեր հարցին, թե ինչքա՞ն գումար եք ծախսել այս ընտրություններին՝ նա վստահեցրեց՝ «Ոչ մի կոպեկ, չէ լուրջ, ես բան չեմ արել»: Դիտարկմանը, որ միայն «Փարվանայի» քեֆերը կազմակերպելը արդեն լուրջ գումար է՝ նա պատասխանեց. «Փարվանայում միշտ էլ քեֆ է, էսօր էլ է քեֆ: Ժողովուրդը միշտ էլ քեֆ ա անում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ