Ֆրանսիացի գրող եւ պատմաբան, ծայրահեղ աջ հայացքների տեր Դոմինիկ Վենեն երեկ ինքնասպանություն է գործել Փարիզի Աստվածամոր տաճարում` իր վրա կրակելով տաճարի գլխավոր խորանի առջեւ:
78-ամյա Վենեն կտրուկ դեմ էր օրերս նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ստորագրված օրենքին, որը թույլատրում է նույնասեռական ամուսնությունները:
Ինքնասպանությունից առաջ Դոմինիկ Վենեն իր բլոգում գրել էր, թե «պետք է արդյունավետ ակցիաներ իրականացնել` խոսքից գործի անցնելով»:
«Ազատություն» ռադիոկայան