Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական ճնշում

Մայիս 22,2013 11:44

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ծավալվող գործընթացները վերստին ակտիվացել են։ Մայիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ նախօրեին, երկօրյա այցով Մոսկվա մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մի քանի ուշագրավ հայտարարու¬թյուններ է արել, որոնցում առկա են ոչ հայանպաստ նրբերանգներ։ Մասնավորապես՝ նա վերստին հայտարարել է, թե ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է բոլորի համար, սակայն բավականին նուրբ շեշտադրմամբ. «Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չլուծված լինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում»։ Ակնհայտ է, որ Լավրովը մոռացել է հիշատակել ամենակարեւորը՝ Ղարաբաղի կարգավիճակը, եւ այդ հայտարարությունից այնպիսի տպավորություն է, թե կողմերի բանակցությունների առանցքում այսօր ադրբեջանական տարածքների վերադարձն է, ինչի դիմաց էլ կարող է վերանալ Հայաստանի շրջափակումը։ Բնականաբար, այդպիսի մակարդակի դիվանագիտության մեջ պատահական ոչինչ չի ասվում, եւ Լավրովի կողմից 2007թ. Մադրիդյան սկզբունքների եւ 2009թ. դրանց նորացված տարբերակի հիշատակումը նույնպես պատահական չէր։

Այն, որ Ռուսաստանը օգտագործում է հնարավոր բոլոր օղակները՝ եվրաինտեգրացիայից այդպես էլ չհրաժարվող Հայաստանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական ճնշումները մեծացնելու համար, ակնհայտ է։ Մեր երկրի հետ ռազմավարական դաշնակցությունը որեւէ կերպ չի դրսեւորվում ո՛չ գազի գնի, ո՛չ էլ հայ միգրանտների նկատմամբ վարվող քաղաքականությունում։ Ավելին, արդեն 2015թ. Ռուսաստանը պատրաստվում է ավելի գործունակ դարձնել միգրանտային մահակը՝ ոչ միայն վիզա, այլեւ անգամ ամսական 3000 ռուբլի հարկ պահանջելով բոլոր այն երկրների մրգրանտներից, որոնք Մաքսային միության անդամ չեն։ Սակայն Հայաստանի դեպքում Ռուսաստանի վարած քաղաքականությունը միանգամայն պատճառաբանված է. ի վերջո, ռուսները ինչո՞ւ պետք է հաշվի նստեն մի երկրի հետ, որի ոչ միայն իշխանությունը, այլեւ անգամ ընդդիմությունն է «դաբրոների» համար վազում Մոսկվա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031