Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի երեկվա հայտարարությունը, թե ժամանակին ռուսական կողմի ճնշումների ներքո է հայ-իրանական գազատարը հանձնվել «Հայռուսգազարդ» ընկերությանը:
«Նման ճնշում երբեւէ չի եղել,ինչպես ասել եմ՝ քառասուն կիլոմետր երկարությամբ գազատար պահել նշանակում է ունենասլ համապատասխան ստրուկտուրաներ, որ կարողանաս այդ գազատարը շահագործել: Երբ կար ընկերություն, որն ուներ կառուցվածքային ստորաբաժանումները, սարքավորումներն եւ տեխնիկան, որը սպասարկում էր 1800 կմ երկարությամբ բարձր ճնշման խողովակաշար: Հետեւաբար քառասուն կմ-ի համար նման ստրուկտուրա ստեղծել իմաստ չուներ»,- այսօր «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան» ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպված համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:
Հարցին վաճառվե՞լ է հայ-իրանական գազատարը, նախարարն ասաց՝ «Տվել ենք շահագործման»:
Հարցին, թե ինչու նախորդ տարիներին ՀՀ կառավարությունը գազի այլընտրանք չստեղծեց, որ հիմա միայն ռուսական կողմից ենք կախման մեջ, պարոն Մովսիսյանը հարցրեց. «Իսկ տարածաշրջանում այլ տեղից կա՞ նման հնարավորություն: Իրանի գազի գինն ավելի թանկ է, քան Ռուսաստանի առաջարկվող գինը: Հետեւաբար ալտերնատիվ գնային առումով չի կարող լինել»:
Կարդացեք նաև
Հարցին, ինչո՞ւ է Վրաստանում գազն ավելի էժան, քան Հայաստանին է առաջարկվում, ասաց. «Որովհետեւ Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա գազատարը, որի համար նրանք որպես տրանզիտ բավականին մեծ գումարներ են վճարում»:
Հարցին Հայաստանը պատրաստվո՞ւմ է վաճառել Որոտանի ՀԷԿ-ը՝ գազի գինը սուբսիդավորելու համար, նախարարը պատասխանեց. «Սուբսիդավորման համար նման բան չի քննարկվել»:
Այն հարցին, թե որտեղից ՀՀ կառավարությանը սուբսիդավորման գումարը, նա ասաց, որ բանակցությունները շարունակվում են ռուսական կողմի, ՀՀ կառավարության միջեւ եւ ամփոփելուց հետո կասեն՝ ինչ ձեւով են խնդիրները լուծվելու:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ցմահ էներգետիկայի նախարարը․․․