Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան

Մայիս 22,2013 10:52

Մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով:

Համաժողովի ընթացքում դիտարկվեցին էներգետիկ աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավորությունները: Հայաստանի կառավարության կողմից իրականացված օրենսդրական ու կանոնակարգիչ դաշտերի բարեփոխումների, նոր կառուցակարգային զարգացումների և մասնավորեցման արդյունքում, որոնց իրենց օժանդակությունն են բերում ԱՄՆ կառավարությունն ու մյուս դոնորները, բարելավվել են էներգետիկ ոլորտի կատարողական ցուցանիշները և ծառայությունների որակը: Այնուհանդերձ, Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ և Հայաստանը շարունակում է էներգետիկ տեսանկյունից առավել մեծ կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը: Ոչ-էներգախնայողական համակարգերի գործածումը սրում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ազդեցությունը տնտեսության  և մասնավորապես ցածր եկամուտների տեր ու խոցելի տնային տնտեսությունների վրա: Այս խնդիրների լուծումը կնպաստի Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացմանն ու զարգացմանը:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի Էներգետիկայի ռազմավարական  կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2012թ. հոկտեմբերին ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը ստորագրել են  էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը շարունակում են մեծացնել Հայաստանի կառավարության կարողությունները էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բարելավմանն հարցերում: Այս համաժողովը ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման քայլերից է և նպատակ ունի խթանել էներգախնայողության ու այլընտրանքային էներգետիկայի հարցերի շուրջ երկխոսությունը կառավարության, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և դոնոր կազմակերպությունների շրջանում:

ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031