Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ է նույնիսկ պաշտոնապես

Մայիս 22,2013 11:09
haykakan jamanak

Երեկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական հիմնական նախնական ցուցանիշները։ Ըստ այդմ, այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է ընդամենը 3.9 տոկոսով։ Սա ամենացածր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ։ Ընդ որում, ՏԱՑ-ի աճի տեմպը 2-2.5 անգամ ավելի ցածր է, քան հունվար, մարտ, փետրվար ամիսներին։ Ու ընդհանրապես, որքան էլ անվստահելի ու ուռճացված լինեն մեր պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, երեկ հրապարակվածներից ակնհայտ է դառնում, որ վիճակը լավ չէ։

Ամենաուշագրավն այն է, որ չնայած անցած տարվա ապրիլի համեմատ աշխատավարձերը աճել են 2.5 տոկոսով, սպառողական գները, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել են 3.9 տոկոսով։ Այլ կերպ ասած, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն աշխատավարձ ստացող ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել է մոտ 1.5 տոկոսով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031