Մայիսի 21-ին, ժամը 22.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են անհայտ անձի կողմից վարած «ՎԱԶ-21099» մակնիշի 68 ՕՏ 888 պ/հ, Հրայր Հարությունյանի վարած «ԳԱԶ-33022» մակնիշի 33 LP 115 պ/հ, Սերյոժա Անտոնյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՏL 437 պ/հ, Գևորգ Գևորգյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՕՍ 490 պ/հ, Հրայր Մադասյանի վարած «Մերսեդես» մակնիշի 34 SP 618 պ/հ և Արմենակ Ալեքսանյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 21 ՕՍ 241 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Ստեփան Շահումյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
ԱԻՆ