Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 00:05-ին ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի մոտ, Կորեիայի ձորում՝ Հրազդան գետի մեջ, շրջանցիկ թունել չհասած, ավտոմեքենա է մնացել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր հատուկ ճոպանների միջոցով ջրից դուրս բերեցին Երևանի բնակիչ Գարիկ Գասպարյանին պատկանող Range Rover մակնիշի 22 ՏԼ 175 համարանիշի ավտոմքենան, որի մեջ 5 երիտասարդ տղաներ էին: Բարեբախտաբար երիտասարդները չեն տուժել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի