Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» ցանկանում է կրկնապատկել աշխատավարձերը

Մայիս 22,2013 09:55

«ՀայՌուսգազարդի» կողմից ՀԾԿՀ ներկայացրած ֆինանսական փաստաթղթերից երևում է, որ հաստատուն ծախսերի ավելացումը պայմանավորված է ոչ թե ներդրումներով, այլ ընդամենը ընթացիկ ծախսերի կրկնապատկումով։ 2010թ. ծրագրված ցուցանիշների համեմատ շահագործման և պահպանման ծախսերն ընկերությունը 2013թ. հուլիս-2014թ. հուլիս ժամանակահատվածում նախատեսում է կրկնապատկել՝ մինչև Դ22 մլրդ։ Գազատեղափոխման և բաշխման համակարգի շահագործման և պահպանման ծախսերի ավելացումը հիմնականում տեղի է ունենալու աշխատավարձի ֆոնդի ավելացման հետևանքով։ Աշխատավարձային ֆոնդն աճելու է ինչպես աշխատակիցների թվաքանակի, այնպես էլ աշխատավարձերի վերանայման արդյունքում։ 2010թ. սակագներ հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմք էր ընդունել, որ ընկերությունում պետք է աշխատեն 4792 մարդ, իսկ միջին աշխատավարձը պետք է կազմի Դ100 հազ.։ Սակագինը հաշվարկելիս հիմք էին ընդունվել Դ5,75 մլրդ աշխատավարձային ֆոնդը և ֌1 մլրդ պարտադիր սոցվճարների գծով հատկացումները։

Այժմ ՀԾԿՀ ներկայացրած հայտում «ՀայՌուսգազարդը» նշում է 6 հազ. աշխատակիցների գծով ծախսերը։ Ստացվում է, որ ընկերության ապարատն ուռճացված է, քանի որ ՀԾԿՀ-ն հաշվարկել էր, որ համակարգը հնարավոր է սպասարկել 25%-ով ավելի քիչ աշխատակիցներով։ «ՀայՌուսգազարդը» ոչ միայն ուռճացրել է ապարատը, այլև ծրագրել է, որ այս տարի պետք է կատարի Դ14,88 մլրդ-ի ծախսեր աշխատավարձի գծով, ինչը կազմում է համակարգի շահագործման և պահպանման ծախսերի 67,6%-ը։ Ընկերության ներկայացրած աշխատակիցների թվաքանակից և աշխատավարձային ֆոնդի ծավալից ստացվում է, որ ընկերությունում միջին աշխատավարձը կկազմի Դ207 հազ.։ Փաստացի ընկերությունը ծրագրել է միջին աշխատավարձերը բարձրացնել երկու անգամ։ Եթե նույնիսկ հաշվի առնենք 2010-2013 թթ. ժամանակահատվածում միջին տարեկան գնաճը, միևնույն է, նման ինդեքսավորումը հիմնավորված չէ։

Ընկերությունը կրկնապատկել է նաև «այլ ծախսերը», և 2013-2014 թթ. նախատեսում է ծախսել Դ6,2 մլրդ, որից Դ1,4 մլրդ-ը գումարների հավաքագրման ծառայությունների ծախսերն են։ Ընկերությունը ծրագրել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պետք է ստանա Դ12 մլրդ-ի շահույթ։

Հասկանալի է, որ ՀԾԿՀ-ն ամբողջովին չի բավարարի ընկերության ներկայացրած ծախսերը: Սակայն «ՀայՌուսգազարդի» հաշվարկներից երևում է, որ ընկերությունը սոցիալական որևէ պատասխանատվություն չի ցանկանում կրել։ Օրինակ՝ ընկերությունը ծրագրում է քառակի ավելացնել գործուղման և ներկայացուցչական ծախսերը՝ մինչև Դ200 մլն։

Բացի ընթացիկ ծախսերի կրկնապատկումից՝ ավելանալու են «ՀայՌուսգազարդի» կողմից վճարվելիք ԱԱՀ-ի ծավալները։ Սակագնի հաշվարկման հիմքում դրվել է, որ ընկերությունն ընդհանուր առմամբ պետք է վճարի Դ52,4 մլրդ-ի ԱԱՀ, այն դեպքում, երբ 2010թ. սակագները հաշվարկելիս հիմք էր ընդունվել Դ28,4 մլրդ-ը։ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, և այն իրականում վճարում է վերջնական սպառողը, ոչ թե «ՀայՌուսգազարդը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031